Սպորտ 1 տարի առաջ - 18:59 15-10-2025

Մրցաշրջանի ավարտին մոտ կորոշեմ՝ շարունակե՞լ խաղալ, թե՞ ոչ․ Մխիթարյան

«Ինտերի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խոսել է իր ապագայի մասին։

«Ես իմ աշխատանքի մեջ ներդնում եմ կիրք, սիրտ և ամբողջ էներգիաս։ Ես շատ հպարտ եմ իմ կարիերայով։ Միայն հիմա եմ լիովին գիտակցում, թե ինչի եմ հասել։ Ես անում եմ ամեն ինչ՝ լավ ֆիզիկական մարզավիճակ պահպանելու համար։ Մրցաշրջանի ավարտին մոտ կորոշեմ՝ շարունակե՞լ խաղալ, թե՞ ոչ»,- ասել է Մխիթարյանը Sky Sport Italia-ին տված հարցազրույցում։

Հիշեցնենք, որ Մխիթարյանը միացել է «Ինտերին» 2022 թվականի հուլիսի 1-ին։ Նրա գործող պայմանագրի ժամկետը նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսի 30-ը։

Ամենից շատ դիտված

15:47 Նախօրեին բանակում մահացած զինծառայողը 19 տարեկան էր, ապրում էր մեծ եղբոր ու մոր հետ․News.am
12:52 Իմ անցած ճանապարհն անցնելու համար ձեզնից 3 կենսաբանական կյանք կպահանջվի. Ղազարյանը-Անդրեասյան բանավեճ՝ ԱԺ-ում
16:06 Շնորհավոր ծնունդդ, ուժեղ տղա՛․ Առուշ Առուշանյանը շնորհավորել է հոր ծննդյան օրը
17:40 Անձնական հարց է, ավել բան չենք կարող ասել․ նոր մանրամասներ՝ Վարդենիսի ԲԿ-ի տնօրենին ծեծելու դեպքից
18:00 Կա՛մ «Գողականի մասին» օրենքն ընդունեք, կա՛մ ժարգոնից հրաժարվեք
11:00 Փաշինյանի գլխավորությամբ Կառավարության նիստ է ընթանում. ՈւՂԻՂ
21:20 Դատարանը տնային կալանք է կիրառել «Օշականցի Գևորիկի» և «Զապի» նկատմամբ
08:48 «Ինձ չհեռացրիք՝ ես եմ ձեզ հեռացնելու». Փաշինյան․ «Ժողովուրդ»
14:11 Դուք եղկելի եք. Եռաբլուրը մանրադրամ սարքողներին սատկացնելու եմ. Փաշինյան
16:44 Մեքենաներս ջարդուխուրդ եղան էս ճամփեքին, գոնե ավազ կամ շեբեն լցնեն. գյուղացի