Արտաքին 8 ամիս առաջ - 22:23 15-10-2025

Ռուսաստանցիներին թույլատրվել է մասնակցել Բելառուսի ընտրություններին

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հաստատել է արձանագրություն, ըստ որի՝ Բելառուսում մշտապես բնակվող Ռուսաստանի քաղաքացիները կարող են մասնակցել երկրի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին։

Այս փոփոխությամբ ռուսաստանցիներին տրվել է ինչպես քվեարկելու, այնպես էլ ընտրվելու իրավունք, հաղորդում է BelTA-ն։

Նշենք, որ ավելի վաղ Ռուսաստանում բնակվող բելառուսները նույնպես ստացել էին նմանատիպ իրավունք։