Ներքին Տեսանյութ Հարցում 1 տարի առաջ - 18:00 14-10-2025

Նիկոլը «գիգանտամանիայով» հիվանդ ա․ իրան պիտի հոգեբույժի մոտ տանեն․ հարցում

Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել, որում անդրադարձել է աշխատանք գտնելուն ու բարեկեցիկ կյանքին։ Նրա խոսքով՝ բարեկեցության համար միայն կրթություն է անհրաժեշտ։
«Եթե դուք աշխատանք եք փնտրում բարեկեցության համար, ձեր գտած աշխատանքը յոլա գնալ գուցե, բայց բարեկեցությունը չի ապահովելու ձեզ։
Լավ կրթական համակարգ ունենալու համար անհրաժեշտ է երեք բան. առաջինը՝ կրթություն, երկրորդը՝ կրթություն, երրորդը՝ կրթություն»,- ասել է նա։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Համաձա՞յն եք Նիկոլ Փաշինյանի հետ, որ Հայաստանում բարեկեցության համար միայն կրթություն է պետք»։

Հարցվածների մեծ մասը նշեց, որ կրթությունը կարևոր է, բայց միայն դա բավարար չէ բարեկեցության համար, որոշներն էլ ասացին, որ համաձայն չեն Նիկոլ Փաշինյանի հետ։

«Չէ, մենակ կրթություն չէ, նաև ազնվություն»,- պատասխանեց քաղաքացիերից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ բացի կրթությունից ուրիշ բաներ էլ են անհրաժեշտ։
«Միայն կրթություն համաձայն չեմ։ Շատ բաներ ա պետք բացի կրթությունից, բայց իհարկե կրթությունը շատ կարևոր ա»,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ դրանք հոգեկան խանգարվածի դատողություններ են
«Բացարձակապես ոչ։ Սա հոգեկան խանգարվածի դատողություններ են ինձ թվում ա։ Ընդհանրապես իրան չեմ էլ նկատում արդեն, էն Փաշինյանը չի, որը ժամանակին «Հայկական ժամանակի» խմբագիրն էր, սա բոլորովին ուրիշ մարդ է։ Գիգանտամանիայով հիվադ ա, աթոռի հիվանդություն ա, ինչ ա։ Իրան պիտի մի հատ հոգեբույժի մոտ տանել, ինքն իրան չի ճանաչում և էդ տեսակ մարդն իրավունք չունի երկրի ղեկավար լինի»,- ասաց նա։

«Համաձայն չեմ»,- պատասխանեց մեկ այլ հարցված։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում