Մամուլ 4 տարի առաջ - 10:33 05-02-2022

Թող իրենք գնան, իրենց թեկնածուին տանեն առաջ, ընդդիմությունը ռեսուրս չունի գործընթացի վրա ազդելու․Հրապարակ

«Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունները հայտարարեցին, որ նախագահի թեկնածու չեն առաջադրելու՝ «չեն ուզում անգամ անուղղակի կերպով լեգիտիմացնել նախագահի ընտրությունը»։ Այս տեսակետն են պնդել հատկապես Անդրանիկ Թեւանյանն ու Արթուր Ղազինյանը։Թեմայի վերաբերյալ «Հրապարակ» օրաթերթի լրագրող Լուսինե Շահվերդյանը զրուցել է Արթուր Ղազինյանի հետ՝ հարցնելով, թե ո՞րն է իր արգումենտը, ինքը թեկնածու չառաջադրելու դիրքորոշման ակտիվ կողմնակիցներից մեկն է եղել․

« Եթե չունենք հնարավորություն` թեկնածուին անցկացնելու, եթե իշխանությունը գործում է քաղաքական բոլոր կանոններին հակառակ եւ ձեւավորում է անվտանգային լրջագույն խնդիրներ, սպառնալիքներ, նրա հետ մտնել որեւէ բովանդակային դիսկուրսի մեջ եւ հատկապես պետության գլխի ընտրության հարցում, կարծում եմ՝ իմաստ չունի, մանավանդ ընտրությունները դարձնելով մրցակցային, լեգիտիմացնելով իրենց թեկնածուի ընտրությունը։ Թող իրենք գնան, իրենց թեկնածուին տանեն առաջ, ընտրեն, իրենք ասել են, չէ՞, որ մեր միջից պետք է լինի, իսկ ընդդիմությունն իր ձայներով, ռեսուրսներով չունի հնարավորություն՝ ազդելու գործընթացի վրա։ Որեւէ ռեսուրս չկա իրենց հետ պայմանավորվելու որեւէ հարցում, որեւէ տեսակի պայմանավորվածություն մինչ այսօր չենք էլ ունեցել իրենց հետ»,- պատասխանել է Ղազինյանը։ Լուսինե Շահվերդյանի մեկ այլ հարցին, թե ի սկզբանե պարզ չէ՞ր, որ ընդդիմությունը չունի բավարար ձայներ՝ որոշումներ կայացնելու, ո՞ր դեպքում է ընդդիմությունը կարողանալու իր դիրքորոշումներն առաջ տանել, Ղազինյանը պատասխանել է․

« Երբ որ երկրում կփոխվի իրավիճակ, հասարակությունը կդառնա պահանջատեր, իր մեջ կգտնի սեփական շահերի նկատմամբ հետամուտ լինելու հանձնառություն եւ միասնականություն, կտեսնեք ինչպես արագ կփոխվի իրավիճակը, իշխանությունը կվերադառնա հաշվետվողական դաշտ, իսկ մինչ այդ իրենք լկտիացած վիճակում են գտնվում, իրենց թվում է՝ ինչ ուզեն, կանեն, ընդ որում՝ բոլոր ոլորտներում՝ դատավորներից սկսած, մինչեւ պետության գլուխ եւ առհասարակ։ Դրա համար ենք ասում, որ չի կարելի մասնակից դառնալ, լեգիտիմացնել, մրցակցային դարձնել, եթե չկա շանս հաջողություն գրանցելու։ Սա ԵԽԽՎ-ին հերթական անգամ հնարավորություն էր տալու հայտարարելու, որ Հայաստանում ներքաղաքական ճգնաժամը հանգուցալուծված է, ընդդիմությունը մրցակցային եւ կառուցողական դաշտում աշխատում է իշխանության հետ»։ Հարցազրույցն ամբողջությամբ՝ hraparak.am-ում։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից