Արտաքին 9 ամիս առաջ - 19:52 13-10-2025

ԱՄՆ-ն և Իսրայելը ցանկանում են խաղաղ ապրել Իրանի հետ. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ելույթ ունենալով Իսրայելի Քնեսեթում, հայտարարել է, որ ԱՄՆ-ն և Իսրայելը ցանկանում են խաղաղ ապրել Իրանի հետ և որևէ թշնամանք չեն տածում նրա ժողովրդի նկատմամբ։

«Միացյալ Նահանգները և Իսրայելը որևէ թշնամանք չունեն իրանցի ժողովրդի նկատմամբ։ Մենք պարզապես ուզում ենք ապրել խաղաղության մեջ։ Մենք չենք ուզում, որ սպառնալիքներ լինեն մեր գլխավերևում։ Մենք նույնիսկ չենք ուզում մտածել միջուկային ոչնչացման մասին»,- հայտարարել է ամերիկացի առաջնորդը։

Թրամփը նաև նշել է, որ Իրանի հետ բանակցելու ԱՄՆ առաջարկը թուլության նշան չէ։

«Սա թուլության նշան չէ… Սա կլինի Իրանի պատմության մեջ լավագույն որոշումը»,- ընդգծել է ԱՄՆ նախագահը։

Ամենից շատ դիտված

Ձեզ գուցե հետաքրքրի