Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 10 ամիս առաջ - 13:17 13-10-2025

Մարդիկ ամիսներով հերթագրվում են ID քարտեր ստանալու համար, բայց այդպես էլ իրենց հերթը չի հասնում

«Կամուրջ» քաղաքացիական նախաձեռնության և «Հայաստանը ես եմ» համահայկական հասարակական նախաձեռնության համատեղ քննարկման ընթացքում Գագիկ Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանը նշեց, որ «Առաջարկ Հայաստան» նախաձեռնության նպատակը յուրաքանչյուր քաղաքացու ձայնը լսելի դարձնելն է՝ անկախ քաղաքական պատկանելությունից։

«Պետք է լինի յուրաքանչյուր անձի, յուրաքանչյուր քաղաքացու ձայնը, որովհետև մենք ունենք բազմաթիվ տեղեկացված մասնագետներ՝ գյուղատնտեսության, տնտեսության, առողջապահության, կրթության, մշակույթի ոլորտներից։ Նրանք ֆանտաստիկ կերպով տիրապետում են իրենց ոլորտում առկա խնդիրներին։ Ավելի լավ, քան իրենք, ո՞վ կարող է խոսել այդ խնդիրների մասին և առաջարկել դրանց լուծման ուղիները»,– ասաց նա։

Տոնոյանը շեշտեց, որ նախաձեռնությունը քաղաքական հարթակ չէ, այլ հանրային միավորող ծրագիր․ «Խոսքը բացարձակապես քաղաքականության մասին չէ։ Մենք երկարաժամկետ ծրագիր ենք դրել մեր առջև, և գնում ենք դրա իրագործման ուղղությամբ։ «Առաջարկ Հայաստան» նախաձեռնությունը լինելու է յուրաքանչյուր քաղաքացու ձայնը արտահայտող նախագիծ և պլատֆորմ։ Ցավոք, տարիների ընթացքում ապացուցվել է, որ առանձին քաղաքական ուժերը կամ գործիչները չեն կարող միայնակ հաղթահարել այն մարտահրավերները, որոնք այսօր ծառացած են մեր պետության առջև։ Անհրաժեշտ է միասնություն, համերաշխություն և հաստատակամություն՝ միասին այդ խնդիրները լուծելու համար»։

Նա ընդգծեց, որ քննարկումներին մասնակցող տնտեսագետներն ու մասնագետները կարևոր դեր ունեն ծրագրի հաջող իրականացման գործում․ «Եթե այս քննարկման արդյունքում յուրաքանչյուր բանախոսի ելույթից մենք կարողանանք մեկ գաղափար կամ թեզ վերցնել և կիրառել որևէ ոլորտի խնդրի լուծման համար, ապա կարող ենք ասել, որ ճիշտ ուղղությամբ ենք շարժվում։ Նմանատիպ քննարկումները մեծ նշանակություն ունեն «Առաջարկ Հայաստան» գաղափարի կենսագործման գործում, և մենք հույս ունենք, որ դրանք շարունակական կլինեն։ Մասնագիտական հանրույթի կարծիքը առաջնահերթ պետք է լինի առկա խնդիրները լսելի դարձնելու հարցում»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

17:39 «Եթե օրենք էին խախտել, պետք էր բաժին տանել, ոչ թե ծեծել»․ նոր մանրամասներ՝ պարեկների և քաղաքացիների միջև ծեծկռտուքից
21:04 ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետի ամենահավանական թեկնածուն Արամ Հովհաննիսյանն է
19:24 Մենք որևէ համաձայնության չենք հասել Հայաստանի հետ TRIPP-ի վերաբերյալ․ Ռահիմ Սաֆավի
17:03 Ոչ մի օր առանց քեզ. Նորայր Նիկոյանի կնոջ՝ Լուսինեի հրապարակումը տալի հիշատակին
21:48 ՓԾ-ն քաղաքացիներին հորդորում է լողալ միայն թույլատրելի վայրերում
18:57 1 ամսական ենք. բլոգեր Քրիստինե Մարգարյանը հրապարակել է փոքրիկ Խաչեի նոր ֆոտոշարքը
20:00 Վերջ կեղծ հայտարարություններին. արդյոք նոր օրենքը պաշտպանելու է բնակարան փնտրողներին
18:00 Ինչ կտա փաշինյանական քծնանքը, կհարգե՞ն, թե՞ կծիծաղեն
12:59 Պատերազմի տարին դեռ չլրացած փառատոն-ֆեստիվառ կազմակերպելը սրիկայությո՞ւն չէր. Նաիրա Մարգարյան
16:20 Սառոչկեդ հանի վրես գցի, մեռնեմ ջանիդ. գյումրեցի երկրպագուի անակնկալ պաստառը Էրիկ Կարապետյանի մենահամերգին

Ձեզ գուցե հետաքրքրի