Ներքին Միտք 9 ամիս առաջ - 11:40 12-10-2025

Խաղողի հարցում ՔՊ-ն անկարող է և անպատասխանատու

Խաղողագործությունը գյուղատնտեսական առաջնահերթություն է եղել տասնամյակներ շարունակ և այսօր էլ է այդպես։ Այդ պատճառով իշխանությունները սուբսիդավորել են մթերողներին, որ գյուղացին չհիասթափվի, խաղողի այգին չքանդի ու տեղում այլ մշակաբույս չցանի։

Օրեր առաջ Պռոշյանի կոնյակի գործարանի մասնաճյուղի մուտքի մոտ էին հավաքվել Արմավիրի մարզի 150-ից ավելի խաղողագործներ։ Նրանց խաղողով բեռնված բեռնատարները 2-3 օր կանգնել, մնացել էին, գործարարը չէր ընդունում։ Եվ խաղողագործներն արդարացիորեն պահանջում էին, որ նշված գործարան ժամանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

Հաջորդ օրը նախարար Պապոյանն այդ գործարանից տեսանյութ է հրապարակում ու գրառում անում. «Խաղողի մթերման գործընթացն ընթանում է ամբողջ թափով։ Կադրերն արվել են երեկ Պռոշյանի կոնյակի գործարանում։ Առհասարակ մեր գործարարների շատ մեծ տոկոսը արժանի է խորը հարգանքի և պետք է ամեն օր գնահատել իրենց աշխատանքը։ Սակայն կան նաև այնպիսինները, ում «խոսքը այդպես էլ երբեք գործ չի դառնում» և՛ բիզնեսում, և՛ քաղաքականության մեջ»։

Սա ՔՊ-ի տնտեսական քաղաքականության ձախողման, անկարողության պատկեր է։

Իշխանությունները պարտավոր են նախապես իմանալ, թե երբ է գյուղացին խաղողը գործարան տանում։ Այսինքն՝ Էկոնոմիկայի նախարարությունը պարտավոր է նախապես սուբսիդավորել։ Իսկ ՔՊ-ական նախարարը խնդրի մասին իմանում է, երբ խաղողագործները 2-3 օր գործարանի մոտ կանգնելուց հետո բողոքի ակցիա են անում։ Այսինքն՝ եթե խաղողագործը բունտ չաներ, ՔՊ-ական իշխանությունը տեղից չէր շարժվելո՞ւ, չէր հիշելո՞ւ, որ խաղողագործությունն առաջնահերթություն է։ Սա ի՞նչ անպատասխանատու վերաբերմունք է։

Նիկոլ Փաշինյանն ու մյուս ՔՊ-ակաները պարծենում են տնտեսական ցուցանիշներով, ասում, որ փող կա։ Բայց գործարանի դիմաց 2-3 օր կանգնած բեռնատարները ցույց են տալիս հակառակը։ Եթե փող կար, ապա ինչո՞ւ շուտ չէին տալիս գործարանին, որ մարդիկ տագնապների մեջ չընկնեին, խաղողն էլ մի քանի օր մեքենայի մեջ մնալով, չորակազրկվեր։ Այսինքն՝ չիրացված բերքը ոչ թե գյուղացու, այլ առաջին հերթին կառավարության անկարողության, անպատասխանատվության ցուցիչ է։ Նախարարն է գյուղատնտեսության քաղաքականությունը որոշում, նա է պարտավոր մթերում ապահովել, շուկա ապահովել, որ բերքը չմնա այգում կամ օրերով բեռնատարի մեջ։

Ուշագրավ է Պապոյանի հանդիմանանքն ուղղված գործարարներին՝ «Սակայն կան նաև այնպիսինները, ում «խոսքը այդպես էլ երբեք գործ չի դառնում» և՛ բիզնեսում, և՛ քաղաքականության մեջ»։ Սա նշանակում է, որ Կառավարությունը հույսը դրել էր գործարարների վրա, որ վերջիններս կգնեն ամբողջ խաղողն ու հերթեր չեն լինի։ Իսկ նախարարն ինչի՞ համար է՝ թվեր հրապարակելո՞ւ, ֆեյսբուքում գրառում անելո՞ւ։

Կարճ ասած՝ խաղողագործների կիլոմետրերով ու օրերով ձգվող հերթերը, այգում մնացած բերքը ապացուցում են Նիկոլ Փաշինյանի կառավարության ձախողումը գյուղմթերքի իրացումն ապահովելու, շուկաներ բացելու, գյուղացու աշխատանքը գնահատելու հարցերում։ Իսկ նախարարի հատվածական հանդիմանանքը գործարարների հասցեին հիմք է տալիս ենթադրելու, որ առաջիկայում հալածանքներ են լինելու ոչ ՔՊ-ականների նկատմամբ, նրանց զրկելով սուբսիդիաներից։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

12:58 Ձեր հոր ուղիղ հրահանգով է իմ հայրը ձերբակալվել․ Ռուբինյանը՝ Լևոն Քոչարյանին
11:26 Իմ երկուամյա տղան պատերազմ չի տեսել․ ես անելու եմ ամեն ինչ, որ բոլորիս երեխաները չտեսնեն պատերազմ
15:20 Ռուբինյանը ԽՍՀՄ-ում այդ նույն կենսագրությամբ չէր արժանանա անգամ կոլխոզի կառավարման վստահությանը
21:31 Ուղևորները զարմանում են, հետո՝ ժպտում. Երևանի միակ երիտասարդ կին տրոլեյբուսի վարորդը
11:00 Պարոն Հասանով, Դուք գոնե լավ գիտեք, թե քաղբանտարկյալ լինելն ինչ է․ Գեղամ Մանուկյան
15:28 Էդգար Ղազարյանն ԱԺ-ում լռության րոպե հայտարարեց
16:06 Սուս մնա ու լսի․ Մանուկյանի ելույթի ժամանակ իրավիճակը լարվեց խորհրդարանում
17:41 Դուք մարդկանց ահաբեկել եք 300․000 ադրբեջանցիների գալով․ Դավոյան
09:03 ԵԱՏՄ-ում ունենալ 2 առանցքային նախարար և շուկաներ որոնել այլ մայրցամաքներում
19:20 Դուք պետք ա գաք, էստեղից պատասխան տաք, տեռորի համար․ Հովհաննիսյանը՝ Կարապետյանին