Մամուլ 3 տարի առաջ - 08:38 25-02-2023

Փաշինյանն անկարող է այլևս համոզել. նա ստում է. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Այն, որ Նիկոլ Փաշինյանը սովոր է խաբելու եւ մանիպուլացնելու, գաղտնիք չէ ոչ մեկի համար: «Ժողովուրդ» օրաթերթը պարբերաբար հրապարակել է, թե որ դեպքերում են նրա հայտարարությունները հակասել միմյանց: Այդպես է եղել նաեւ արցախյան 44-օրյա պատերազմի թեմայով: Նա 2020 թվականին պարբերաբար մանիպուլացրել է նաեւ Արցախում գտնվող զինվորների թիվը:

Նոյեմբերի 9-ի գիշերը՝ եռակողմ հայտարարության ստորագրումից հետո, թաքնված ելույթ ունենալիս նա ասում էր, որ եթե հողերը չհանձներ, մեր 25 հազար զինվորները կկոտորվեին։ Հետո Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարեց՝ եթե հողերը չհանձներ, 20 հազար զինվոր կզոհվեր, եւ ինքն այդքանի կյանք փրկել է: Նոյեմբերի 16-ին խոսեց 30 հազար թվի մասին՝ դրանից ժամեր հետո խորհրդարանում ասելով, որ թիվը 35 հազար է եղել:

Թերեւս պատճառն այն է, որ այս թեմայով նա այլեւս չի կարողանում համոզել, արդարանալ եւ ամեն անգամ ստիպված է է՛լ ավելի մեծ թիվ հորինել»։

Ամբողջությամբ հոդվածը՝ Ժողովուրդ օրաթերթի այսօրվա համարում համարում։

Ամենից շատ դիտված

09:00 Հասան Գագիկ Խաչատրյանի ՊԵԿ-ի քավոր-սանիկներին
22:13 ԱՄՆ-ն ու Չինաստանը հսկայական առաջընթաց են գրանցել՝ ի շահ երկու երկրի. Թրամփ
21:13 Ռուսաստանը պատրաստ է վերսկսել բանակցությունները Կիևի հետ. Պուտին
18:11 Արտաշատի դպրոցներից մեկից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿ
21:01 Լոռու մարզում Kia-ն բախվել է բետոնե արգելապատնեշներին․ ըստ նախնական տեղեկությունների՝ վարորդը հանկարծամահ է եղել
20:00 Երկրորդ անգամ են սպանել Ալբերտին
21:05 Մի Տարոն Մարգարյան էլ Արայիկ Հարությունյանն է. մեդալների «բարի» ավանդույթը
15:23 Եթե չկիսեի Փաշինյանի քաղաքականությունը, հետևաբար կոալիցիա չէի կազմի. Առուշ Առուշանյան
15:00 Ողբերգություն՝ առանց մեղավորների. ինչու է Ստեփանակերտի վառելիքի պահեստի պայթյունի գործը երեք տարի անց «դոփում տեղում»
18:51 Բայրամովը ինչ էլ ասի՝ Միրզոյանը ժպտալու է, իսկ գերիների հարցը լսելիս կարող է ասել՝ «դե ծնգըլ արեցիք»