Ներքին Միտք 7 ամիս առաջ - 19:48 11-10-2025

Նիկոլ Փաշինյանն էլ նպաստել է, որ Ռոբերտ Քոչարյանը «սարքի» Սերժ Սարգսյանի գլխին

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանն իր տելեգրամյան ալիքում գրում է․

««Քոչարյանը Մարտի 1-ը սարքեց Սերժի գլխին», ըստ կաառավարող ընտանիքին պատկանող պարբերականի, ասում է կառավարող ուժի ներկայացուցիչ Գագիկ Մելքոնյանը, որը չգիտես ինչու եւ ինչպես հայկական զինուժում ունեցել է գեներալի կոչում:

Ես ընդհանրապես չէի անդրադառնա այս մարդու հայտարարություններին, բայց այստեղ թեման է էական, եւ անդրադարձս թեմայի մասին է: Առավել եւս, որ ըստ ամենայնի առաջիկա նախընտրական պրոցեսներում այս թեման կլինի ամենից շատ խաղարկվողներից մեկը, հանրությանը վերցնելով մանիպուլյացիաների շրջապտույտի մեջ, ինչպես օրինակ հոկտեմբերի 27-ի պարագայում:

Եթե առաջնորդվենք այն տրամաբանությամբ, որ Ռոբերտ Քոչարյանը մարտի 1-ով «սարքեց Սերժի գլխին», ինչպես հավաստիացնում է ներկայումս իշխող ուժի պատգամավորը, ապա ստացվում է, որ այդ «սարքելու» պրոցեսին ակտիվ մասնակցություն է ունեցել նաեւ ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Ի վերջո, մարտիմեկյան դեպքերի ընթացքում ժողովրդին տաքացնելու, տաք պահելու հարցում Նիկլո Փաշինյանի դերն «անուրանալի» է, նա առանցքային հռետորներից էր: Հետեւաբար, եթե այն է, ինչ ասում է նրա ենթակա Գագիկ Մելքոնյանը, ուրեմն կամա, թե ակամա, Նիկոլ Փաշինյանն էլ նպաստել է, որ Ռոբերտ Քոչարյանը «սարքի» Սերժ Սարգսյանի «գլխին»:

Ի վերջո, մեկ այլ դիտանկյունից նայելով, կարող ենք ասել, որ Մարտի 1-ը ուժեղ հարված էր նաեւ Ռոբերտ Քոչարյանին: Համենայն դեպս, նրա հանդեպ քարոզչական գրոհները զգալի ավելի քիչ կլինեին կամ թույլ կլինեին, եթե չլիներ Մարտի 1-ը:

Ասելս այն է, որ այդ ողբերգությունն իր մասշտաբով ու բնույթով մեղմ ասած չի կարող լինել միարժեք ու միատարր: Միարժեք է մի բան, որ անընդունելի է մարդկային կյանքի կորուստը:

Իմ անձնական գնահատականն այդ իրադարձությունների վերաբերյալ, իհարկե բոլորովին այլ է: Ընդ որում, նկատեմ նաեւ, որ ժամանակը զգալիորեն փոխել է այդ գնահատականը, պոստֆակտում երեւան բերելով հանգամանքներ, որոնք դարձել են վերագնահատումների պատճառ:

Ընդհանուր առմամբ սակայն, մարտիմեկյան իրադարձությունները Հայաստանի հետխորհրդային պատմության բարդագույն հանգույցներից մեկն են, եւ գլխավոր եզրահանգումը, որին եկել եմ վերագնահատման արդյունքում այն է, որ այդ իրադարձությունների վերաբերյալ միարժեք գնահատականների հարցում մեղմ ասած պետք չէ շտապել: Պետք չէ շտապել, մանիպուլյացիաների զոհ կամ զինվոր չդառնալու համար:

Անկասկած է թերեւս այն, էր ողբերգական այդ իրադարձությունները հարվածել են Հայաստանին, այսինքն, Մարտի 1-ը «սարքվել» է Հայաստանի գլխին, իսկ թե ով կամ ովքեր, ինչպես, եւ այլն, դեռ պետք է թերեւս պարզել ու հասկանալ»:

Հաջորդիվ Հակոբ Բադալյանը հավելել է․ «Ընդ որում, կասկած չկա, որ այդ իրադարձությունների քաղաքական պատասխանատվությունը բնականաբար տվյալ ժամանակ կառավարող քաղաքական իշխանության վրա է: Սա աներկբա է: Միեւնույն ժամանակ, մեղմ ասած զազրելի կամ զավեշտալի է, որ օրինակ այդ մասին խոսում են մարդիկ, որոնք չեն խոսում 44-օրյա պատերազմի պարտության եւ Արցախի կորստի համար իրենց իշխանության պատասխանատվության մասին»:

Ամենից շատ դիտված

01:00 ԱԺ ընտրությունների նախնական արդյունքները
04:51 Ամփոփվել են 2005 տեղամասերից 1029-ի արդյունքները․ որ ուժերն են անցնում ԱԺ․ ԹԱՐՄԱՑՎՈՂ
12:44 Ընդդիմությո՛ւն, մի՛ վերցրեք Ձեր մանդատները. եթե վերցնում եք մանդատները, նշանակում է՝ լեգիտիմացնում եք Նիկոլի կեղծած ընտրությունը. Ռուբեն Մխիթարյան
09:10 ԿԸՀ-ն ամփոփել է բոլոր 2005 տեղամասերի արդյունքները
02:58 Սամվել Կարապետյանը քիչ անց հայտարարությամբ հանդես կգա
16:35 Ամեն ինչ այնքան վատ չէ, որքան թվում է. Խաչատուր Հունանյանի վերջին գրառումը
02:02 Որ տեղամասերում է ընդդիմությունն առաջատար․ Նարեկ Կարապետյանը տվյալներ է հրապարակել
20:18 Ընդդիմությունն ունի մեկ ճիշտ քայլ՝ չվերցնել մանդատներն ու չգնալ ԱԺ՝ ՔՊ-ին զրկելով փաստացի լեգիտիմությունից
12:17 ՔՊ-ն չի ունենա Սահմանադրության փոփոխությունների համար անհրաժեշտ սահմանադրական մեծամասնությունը
20:00 Նիկոլ Փաշինյանի «գանձարանը» չի կարողանում փակել «թալանչիների» պարտքերը