Մամուլ 9 ամիս առաջ - 08:50 03-12-2025

Քոչարյանը խոսել է Սերժ Սարգսյանի մասին․ Հրապարակ

«Հրապարակ»․ թերթը գրում է․ Ռոբերտ Քոչարյանը նոյեմբերի 30-ին հանդիպել է մի խումբ աջակիցների հետ, փակ ֆորմատով հանդիպումից մի կարճ, «համր» տեսանյութ են տարածել, մի քանիսը լուսանկարներ են տեղադրել, սակայն քննարկման բովանդակության մասին` ոչ մի խոսք: Նախատեսվում է, որ առաջիկա օրերին ինչ-որ դրվագներ կհրապարակայնացվեն:

Ներկաներից մեկը պատմեց, որ ամենատպավորիչ հատվածը Սերժ Սարգսյանի վերաբերյալ հնչած հարցն է եղել` եթե իշխանության գաք, Սերժ Սարգսյանին պատասխանատվության կենթարկե՞ք Ձեր նկատմամբ բացասական տրամադրություններ գեներացնելու համար։ Քոչարյանը մոտավորապես ասել է, որ այդ էջն ինքը վաղուց փակել է իր համար։ Ռ. Քոչարյանը նաեւ ուղիղ չի պատասխանել, սակայն տողատակերում հասկացրել է, որ ինքն է գլխավորելու ընտրական ցուցակը, իսկ իր աջակիցներին հորդորել է տեղերում շատ աշխատել։

Ամենից շատ դիտված

19:00 Խնդիրը երգը չէր. 10 օր առաջ ամեն ինչ հաստատված էր, հետո տեղեկացրին, որ ելույթս հանել են. Սոֆի Մխեյան
22:38 Փաշինյանը հայտարարում է, որ ՀՀ-ն ագրեսոր է, պատմության ու արդարության սխալ կողմում հայտնված սխալ պետություն. Արամ Քոչարյան
19:29 Կանգառում ծեծի է ենթարկվել թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդը․ վերջինը  տեղափոխվել է հիվանդանոց
09:00 Լավ լուր` Սամվել Բաբայանի համար. նա ՔՊ-ում պատգամավորներ ունի
20:07 Ավտովթար՝ Շիրակի մարզում․ «BMW»-ն կողաշրջված հայտնվել է ձորակում․ կա 4 վիրավոր
22:46 Պուտինի դիմաց նստելը իմ կյանքի լավագույն օրը չի լինի, բայց ես դա կանեմ. Զելենսկի
07:55 Գարեգին Պողոսյանը «ցունամի» է անում կորպուսում․ «Հրապարակ»
11:09 Նախընտրական շրջանում «Նիկո՛լ, դավաճան» բղաված Արտակ Ավետիսյանն արդարացվել է
23:22 Հայտնի է՝ երբ կհանդիպեն Զելենսկին և Թրամփը
07:42 Ռոբերտ Քոչարյանի համակիրը ՔՊ-ի թեկնածուն է․ ո՞վ է Սերգո Գալստյանը. «Ժողովուրդ»