Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն այցելել է Նուբարաշենի աղբավայր և ներկայացրել աղբավայրում տիրող իրավիճակը․
«Նուբարաշենի աղբավայրում կրակի լեզվակների մարման աշխատանքները շարունակվում են: Օդի որակն այս պահին քաղաքում բարելավվել է, բայց քամիների փոփոխությամբ պայմանավորված՝ դա կարող է տարբեր ժամերին տարբեր պատկեր մեզ տալ։
Իրական ժամանակում օդի որակի վերաբերյալ տեղեկություններ կարող եք ստանալ yerevan.am կայքից, որտեղ արտացոլված են քաղաքի շինհրապարակներում տեղադրված՝ օդի որակի չափման սարքերի տվյալները»,- ասել է Ավինյանը։