Ներքին Տեսանյութ 8 ամիս առաջ - 12:34 10-10-2025

Արսեն Ղուկասյանի առողջության հետ կապված արձանագրվել է հոսպիտալացման անհրաժեշտություն, որը չի ապահովվել․ պաշտպան

«Մեր ակնկալիքը մեկն է, հնարավորինս արագ փոխել Արսեն Ղուկասյանի խափանման միջոցը»,- Դատախազության դիմաց Oragir.News-ի հետ զրույցում ասաց Արսեն Ղուկասյանի պաշտպան Տաթևիկ Սողոյանը:

Նա նշեց, որ Ղուկասյանի հարցաքննությունն ավարտվելուն պես վարույթն իրականացնող մարմնին ներկայացվել են այդ բոլոր փաստաթղթերը, արձանագրվել է հոսպիտալացման անհրաժեշտություն, որը չի ապահովվել:

«ՄԻՊ աշխատողները, որոնք այցելել են իմ պաշտպանյալին, արձանագրել են այն անհամապատասխանությունները, որ կան Արսեն Ղուկասյանի առողջական վիճակի և պահման պայմանների հետ»,- նշել է պաշտպանը:

Մանրամասները՝ տեսանյութում։