Ուղիղ եթեր
Ավելին 5 տարի առաջ - 23:35 10-10-2021

Սաակաշվիլիի բժիշկը հայտարարել է, որ Վրաստանի նախկին նախագահը հոսպիտալացման կարիք ունի

Հոկտեմբերի 1-ից բանտում հացադուլ հայտարարած՝ Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլիի առողջական վիճակը վատթարացել է: Այս մասին հայտարարել է քաղաքական գործչի անձնական բժիշկ Նիկոլոզ Կիպշիձեն:

Բժշկի խոսքով՝ նախկին նախագահն այժմ դժվարությամբ է շարժվում և խոսում:

«Սաակաշվիլին արյան հիվանդություն ունի՝ թալասեմիա (ժառանգական գենետիկական հիվանդություն, որն առաջանում է հեմոգլոբինի գեների վնասման դեպքում - խմբ.): Սա մահացու հիվանդություն չէ, բայց նրան կտրականապես արգելված է սոված մնալը», - բացատրել է Կիպշիձեն:

Նա նշել է, որ Սաակաշվիլիի վիճակը կտրուկ վատացել է վերջին երկու օրվա ընթացքում:

«Բանտերի բժիշկներն ու բուժքույրերը լավագույնն են: Ես կես ժամ զրուցեցի նրանց հետ, թե ինչպես լուսացնեն այս գիշերը: Վաղը նորից եմ նրան այցելելու: Հավանաբար ստիպված կլինենք նրան հիվանդանոց տեղափոխել», - ասել է Կիպշիձեն:

Ամենից շատ դիտված

22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
23:48 Լատվիան արգելել է Հայաստանից ԵՄ ներմուծել կանաչ թեյի խմբաքանակը
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
23:05 Ժորդան Բարդելան պահանջել է, որ Մակրոնը ներողություն խնդրի և հրաժարական տա
23:35 Թրամփը գովաբանել է Մասկին թռչող սպորտքարի թողարկման առթիվ
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում