Արտաքին Միտք 9 ամիս առաջ - 20:36 09-10-2025

Ալիևի շնորհակալությունը «խոստովանություն» է, որ Պուտինի հասցեին իր մուննաթը եղել է «անարդարացի». քաղաքագետ

Քաղաքագետ Հակոբ Բադալյանի տելեգրամյան գրառումը.

Դուշանբեում կայացած Պուտին-Ալիեւ հանդիպումը մեկնարկում է ադրբեջանական օդանավի շուրջ խոսակցությամբ: Սա իհարկե անսպասելի չէ, հաշվի առնելով աղետի մասշտաբը եւ տրամաբանությունը:

Սակայն մեկնարկում է շատ ուշագրավ խոսակցությամբ: Չեմ ներկայացնի ամբողջը, բայց մի երկու նշանային արտահայտություն, որ անում են թե Պուտինը, թե Ալիեւը:

Մասնավորապես, Պուտինն ասում է, որ օդանավի աղետի վերաբերյալ մանրամասները իրեն հայտնել են հանդիպումից մի երկու օր առաջ: Սա ի՞նչ է նշանակում: Տարօրինակ չէ՞, որ աղետը դեկտեմբերին է՝ նախորդ տարի, իսկ մանրամասները Պուտինին ներկայացվում են հոկտեմբերին տեղի ունենալիք հանդիպումից երկու-երեք օր առաջ, այն էլ այս ամիսների վայրիվերումների պայմաններում:

Իհարկե տարօրինակ է: Սա թերեւս նշանակում է, որ խոսքը ոչ թե ընդհանրապես մանրամասների մասին է, այլ՝ նոր մանրամասների մասին: Պուտինի այս հայտարարությունը թերեւս նշանակում է, որ նրան ներկայացվել են օդանավի աղետի վերաբերյալ նոր մանրամասներ, որոնք հայտնի չեն եղել մինչ այդ: Հետեւաբար, եթե հայտնի չեն եղել իրեն, ապա՝ հայտնի չեն եղել Ադրբեջանին:

Եվ Ալիեւի մի հայտարարություն. նա շնորհակալություն է հայտնում Պուտինին, որ մանրամասն ինֆորմացիա է տրամադրել օդանավի աղետի վերաբերյալ: Սա եւս, տարօրինակ չէ՞, եթե անցել է արդեն գրեթե մեկ տարի, իրականացվել է քննություն, դրան մասնակցում են Ադրբեջանի քննչական մարմինները: Եվ ուրեմն, Ալիեւն այդ ի՞նչ ինֆորմացիա, այդ ի՞նչ մանրամասներ պետք է ստանար Պուտինից, նրան շնորհակալություն հայտնելու համար:

Հենց այն ինֆորմացիան, որը իրեն հայտնի չէր, ու թերեւս չէր էլ կարող հայտնի դառնալ այս ամիսների ընթացքում եւ ընդհանրապես, որովհետեւ գուցե այդ ինֆորմացիան հասանելի կարող էր լինել միայն շատ ուժեղ ու ազդեցիկ հատուկ ծառայություններ ունեցող երկրների համար, որպիսիք գուցե ընդամենը մի քանիսն են, եւ որոնց շարքում չկա Ադրբեջան:

Եվ ի՞նչ է հայտարարում Ալիեւը, շնորհակալությունից բացի: Մինչ այդ Պուտինն ասել էր, որ քննությունը վերցրել է իր անձնական վերահսկողության ներքո: Ալիեւը հայտարարում է, որ համոզված է՝ Պուտինի վերահսկողության ներքո քննությունը կլինի արդարացի:

Եթե թարգմանենք, սա ըստ էության «խոստովանություն» է, որ մինչ այդ Պուտինի հասցեին իր մուննաթը եղել է «անարդարացի»: Եվ հենց այստեղ է ստացած ինֆորմացիայի հանգամանքի նշանակալիությունը:

Ուրեմն այդ ի՞նչ ինֆորմացիա է տրամադրել Պուտինը Ալիեւին, որ վերջինս, մուննաթի ու ներողության պահանջի փոխարեն, նրան հայտնում է շնորհակալություն՝ «մանրամասն ինֆորմացնելու» համար:

Սա գուցե հռետորական հարցադրում է, եթե նկատի ունենանք, որ Բրիտանիան Ադրբեջանին հորդորում էր օդանավի հարցով հայց ներկայացնել Մոսկվայի դեմ միջազգային դատարան, եւ անգամ Բաքվում սկսել էին չբացառել դա:

Ի դեպ, Բրիտանիան նաեւ հատուկ ներկայացուցիչ էր նշանակել Ադրբեջանի ու Ղազախստանի քննրական կառույցների հետ աշխատելու համար, որոնք քննում էին օդանավի աղետը:

Ես այս կապակցությամբ նախկինում առիթ ունեցել եմ ասելու, որ, ըստ իս, այս աղետի առիթով Ալիեւի վրա կա թերեւս բավականին ուժեղ ճնշում՝ ՌԴ դեմ գործողությունների գնալու համար:

Ամենից շատ դիտված

12:58 Ձեր հոր ուղիղ հրահանգով է իմ հայրը ձերբակալվել․ Ռուբինյանը՝ Լևոն Քոչարյանին
11:26 Իմ երկուամյա տղան պատերազմ չի տեսել․ ես անելու եմ ամեն ինչ, որ բոլորիս երեխաները չտեսնեն պատերազմ
15:20 Ռուբինյանը ԽՍՀՄ-ում այդ նույն կենսագրությամբ չէր արժանանա անգամ կոլխոզի կառավարման վստահությանը
21:31 Ուղևորները զարմանում են, հետո՝ ժպտում. Երևանի միակ երիտասարդ կին տրոլեյբուսի վարորդը
15:28 Էդգար Ղազարյանն ԱԺ-ում լռության րոպե հայտարարեց
11:00 Պարոն Հասանով, Դուք գոնե լավ գիտեք, թե քաղբանտարկյալ լինելն ինչ է․ Գեղամ Մանուկյան
17:41 Դուք մարդկանց ահաբեկել եք 300․000 ադրբեջանցիների գալով․ Դավոյան
16:06 Սուս մնա ու լսի․ Մանուկյանի ելույթի ժամանակ իրավիճակը լարվեց խորհրդարանում
19:20 Դուք պետք ա գաք, էստեղից պատասխան տաք, տեռորի համար․ Հովհաննիսյանը՝ Կարապետյանին
09:03 ԵԱՏՄ-ում ունենալ 2 առանցքային նախարար և շուկաներ որոնել այլ մայրցամաքներում