Ներքին 11 ամիս առաջ - 22:06 06-10-2025

Ծեծկռտուք է տեղի ունեցել Վալոդյա Գրիգորյանի և Մհեր Ախտոյանի համախոհների միջև

Ծեծկռտուք է տեղի ունեցել Վալոդյան Գրիգորյանի և Մհեր Ախտոյանի համախոհների միջև։ Հայտնում է լրագրող Լիա Սարգսյանը։

«Իրավապահները այսօր առավոտից էլ ավելի են խստացրել հսկողությունը Փարաքար խոշորացված համայնքում. ամենուր մեծաթիվ ոստիկաններ կան:

Բանն այն է, որ գիշերը Փարաքարում, ոստիկանական հենակետից մի փոքր այն կողմ, ծեծկռտուք է տեղի ունեցել Վալոդյա Գրիգորյանի և ՔՊ-ական համայնքապետ Մհեր Ախտոյանի համախոհների միջև: Կռիվն այնպես է թեժացել, որ կողմերը միմյանց վրա քարեր են նետել:

Նույն գիշեր անհայտ անձինք կոտրել են Գրիգորյանի և Կարեն Աբրահամյանի սպանությունը օժանդակելու մեջ մեղադրվող Նարեկ Օհանյանի եղբոր՝ Գրիգոր Օհանյանի գերեզմանը:

Վալոդյա Գրիգորյանի և Կարեն Աբրահամյանի սպանութունից երկու շաբաթ անց, փաստացի, Փարաքարում իրավիճակը շարունակում է լարված մնալ:

ՆԳՆ-ից տեղեկությունը հաստատում են՝
«Վիճաբանություն է եղել մի խումբ անձանց միջև: Ոստիկանները կանխել են հետագա զարգացումները: Կան ձերբակալվածներ»,- ասաց Նարեկ Սարգսյանը:

Միջադեպի մասնակիցների մի մասն դիմել են փախուստի»,- հայտնել է լրագրողը:

Ամենից շատ դիտված

19:30 Ողբերգական պատահար Ռուբեն Գևորգյանին պատկանող Reebok մարզահամալիրում․ ՔԿ-ն քրեական վարույթ է նախաձեռնել
09:01 «Ինեկոբանկը» հրաժարվել է ՔՊ-ականի դեմ հայցից
15:00 Չեն հիշում կռիվը, որ խաղաղություն լինի՞. ինչու Փաշինյանը ներողություն չխնդրեց
12:34 Աշտարակի կամրջի տակ տղամարդու դի է հայտնաբերվել, կամրջին՝ նրա ավտոմեքենան
14:10 Վլադիմիր Գասպարյանը դատի է տվել ՊՆ-ին իր 22-ամյա որդուն բանակ զորակոչելու փորձի համար
18:31 «Աթենք»-ի աշխատակիցները բողոքում են 14-ժամյա գրաֆիկից. տնօրենը դժգոհությունները որակում է «չհիմնավորված»
07:52 Հաջորդ շաբաթ Իրանի հետ բանակցություններ եմ ակնկալում․ Թրամփ
20:32 Ցեմենտն աննախադեպ թանկացել է. քաոս կամ թանկացումներ. ինչ է սպասվում
12:22 Ծնվել է ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանի երկրորդ երեխան
11:15 Եռաբլուրում բացակայում էին միայն նրանք, ում «թեթև ձեռքով» թշնամին հնարավորություն ստացավ սանձազերծել այդ պատերազմը. Ավետիք Չալաբյան