Մամուլ 2 տարի առաջ - 08:02 31-05-2024

Փարաքարը նոր համայնքապետ կունենա․ Դավիթ Մինասյանի հրաժարականից հետո կառաջադրվի «Ապրելու երկիր» կուսակցությունից Վալոդյա Գրիգորյանի թեկնածությունը. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Մայիսի 22-ին հայտնի դարձավ, որ Փարաքար խոշորացված համայնքի ղեկավարը հրաժարական է ներկայացրել, և այս հրաժարականը ևս «Քաղաքացիակսն պայմանագիր» կուսակցության կոկորդին դարձավ ոսկոր։

2021 թվականին կայացած ՏԻՄ ընտրություններում ամենաշատ՝ 4637 քվե ստացած «Ապրելու երկիր» կուսակցությունը Փարաքարի համայնքապետ Դավիթ Մինասյանին անվստահություն հայտնելու գործընթաց էր սկսել։ Հենց այս խայտառակ իրավիճակից խուսափելու համար Մինասյանը հրաժարական ներկայացրեց՝ առանց սև բծերի պաշտոնից հեռանալու համար։ Նրա հրաժարականից ժամեր առաջ էր, որ «Ապրելու երկիր» կուսակցությունը, ևս մեկ անկախ ավագանու անդամ՝ 11 հոգի, իմպինչմենտի գործընթացի նախաձեռնության փաստաթղթերն արդեն հանձնել էին համայնքի աշխատակազմ։
Դավիթ Մինասյանը համայնքապետ էր ընտրվել ՔՊ-ի հետ՝ «Դավիթ Մինասյան» կուսակցությամբ դաշինք կազմելու շնորհիվ։

ՔՊ-ն և «Դավիթ Մինասյան» խմբակցությունը ՏԻՄ-ում ներքին պայմանավորվածություն ունեին. 2,5 տարի կղեկավարի Դավիթ Մինասյանը, 2,5 տարի՝ ՔՊ թեկնածու Լյուդվիգ Գյուլնազարյանը։
Մինասյանի հրաժարականից հետո իրավիճակը սրվել է։ «Ապրելու երկիր» կուսակցության համանախագահ Մեսրոպ Առաքելյանը «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցեց, որ Փարաքար համայնքի ավագանու նիստում կկայանա նաև Փարաքար համայնքի ղեկավարի ընտրությունը։ «Ապրելու երկրի» համայնքի ղեկավարի թեկնածուն Վալոդյա Գրիգորյանն է, իսկ ՔՊ խմբակցությանը՝ կրկին Լյուդվիգ Գյուլնազարյանը։

ՔՊ համայնքապետին անվստահություն հայտնած անկախ ավագանին Էմին Երիցյանն է, որի շնորհիվ «Ապրելու երկիրը» ստացավ մեծամասնության ստորագրությունը՝ անվստահություն հայտնելու համար։ Սակայն, ժամ առ ժամ իրավիճակը կարող է փոխվել, քանի որ իշխանությունը, ինչպես միշտ, իր ուզածին հասնելու համար ճնշումներ կարող է սկսել գործադրել ավագանու ընդդիմադիր անդամների վրա։

Հարցական է, թե մինչ բուն ընտրությունների ընթացքն ինչ կփոխվի ավագանու ներսում։ Հարցական է՝ Երիցյանը մինչև վերջ կմնա՞ «Ապրելու երկիր» կուսակցության կողքին, թե՞ իշխանական գայթակղություններին կտրվի: Նրա սկզբունքայնության թեստը «հանձնելուն» ժամանակ դեռ կա»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան