Միտք Ներքին 8 ամիս առաջ - 22:01 06-10-2025

Չորաթանի երեխաները Փաշինյանի պարտության գործում դեր չունեն

Վախենալու բան է ասել Նիկոլ Փաշինյանն օրեր առաջ։

Հոկտեմբերի 4-ին Փաշինյանը բարձր տեխնոլոգիական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպմանը պատմել է, որ մի անգամ այցելել է Բերդ խոշորացված համայնքի Չորաթան գյուղի գեղագիտական կենտրոն, որի պատանի սաները Բերդի բնաշխարհի փոխարեն՝ Ծիծեռնակաբերդն ու Մասիսն էին նկարել։ Երեխաների նկարները ծանր տպավորություն են թողել Փաշինյանի վրա։ Նա, Երևան գալով, հրավիրել է մտավորական գործընկերների և նրանց հետ քննարկել, թե ինչո՞ւ Չորաթանի երեխաներն իրենց պատուհանից երևացող իրենց հոյակապ սարերը, լեռնաշխարհը, բնությունը, գյուղի շներին, մարդկանց չեն նկարում, այլ Մասիսն ու Ծիծեռնակաբերդը։

Ինչո՞ւ է վատ զգացել Փաշինյանը, որ Չորաթանի երեխաները Մասիս և Ցեղասպանության հուշարձան են նկարում, ոչ թե գյուղի բնաշխարհն ու շներին։

Ազգային իդեալը քաղաքականության ուղենիշն է, մշակույթի և կրթության առանցքը։ Ստեղագործողներն իդեալին համահունչ գործեր են ստեղծում։ Կրթության կազմակերպողներն իդեալին համահունչ ծրագրեր են իրականացնում։ Ամերիկա գաղթող հիմնադիր հայրերի ազգային իդեալն իրականացավ, և ԱՄՆ-ն պետություն դարձավ։ Մարտի Լյութեր Քինգի երազանքն իրականացավ, ռասայական խտրականությունը վերացավ։ Հավասար հնարավորությունների մասին ամերիկյան երազանքի իրականացման հարցում ներդրում են ունեցել ոչ միայն քաղաքական գործչներն, այլև մտավորականը, կրթության պատասխանատուն։ Ամերիկյան իդեալի վրա է զարգացվել ապերիկյան պրագմատիզմը, որը 20-րդ դարի սկզբում դարձավ ամերիկյան հասարակության կենսափիլիսոփայությունը։ Փաշինյանն ասում է, որ այսօրն է իդեալը։ Այսպիսի ձևակերպում աշխարհում, այլ տեղ կա՞, կամ եղե՞լ է։

Չորաթանի երեխաների նկարները տեսնելով, Փաշինյանը, ենթադրաբար՝ տագնապ է զգացել, որ իր քարոզներն արձագանք չեն գտնում կրթօջախներում։ Նրա մոտ, հավանաբար, վախ է առաջացել, որ Մասիս նկարող երեխայի ուսուցիչը, ծնողը ՔՊ-ին չեն ընտրելու, Փաշինյանը պարտվելու է 2026-ին ու դառնալու է ընդդիմություն։

Ենթադրելի է, որ այս վախից է Փաշինյանը ԿԳՄՍՆ-ին հանձնարարել գրաքննության մասին հայեցակարգի նախագիծ կազմել, որի հաստատման պարագայում, օրինակ՝ Չորաթանի գեղագիտական կենտրոնը կզրկվի պետական ֆինանսավորումից։ Այսինքն՝ առաջիկայում պատժամիջոցներ են կիրառվելու ստեղծագործողների, ուսուցիչների, աշակերտների նկատմամբ, որոնք Մասիս սար, Ցեղասպանության հուշահամալիր կնկարեն, դրանց մասին կխոսեն, կգրեն։

Վտագավոր է նաև այն, որ Փաշինյանը հակադրում է Մասիս սար և Չորաթանի բնաշխարհ նկարելը։ Մարդը կարող է նկարել և՛ մեկը, և՛ մյուսը։ Դրանք իրարամերժ կամ հակասական չեն։ Կարող է նաև Սիոնը նկարել կամ Ուկրաինայի անկախության համար պարքարողին։ Խնդրի լուծման բանալին ներդաշնակության մասին գիտելիքն է, որն առավել անհրաժեշտ է հումանիտար, արվեստի բաժինների աշակերտներին, ուսանողներին։ Այսինքն՝ խնդիրը բնության, հասարակության, աշխարհի, Աստծո հետ ներդաշնակությունն է։ Եթե մարդը ներդաշնակության է հասնում մի մակարդակում, ապա այդ հարթության մեջ սխալվելը գրեթե բացառվում է։ Այս ուղիղ ճանապարհով անցնելու փոխարեն, Փաշինյանը վախենում է Մասիսի նկարներից։

Հաջորդ վտանգն այն է, որ Փաշինյանը անկախության ու ժողովրդավարության պաշտպանության ուղղությամբ իրական քայլեր անելու փոխարեն՝ թիրախավորում է Մասիս նկարող երեխաներին։ Եթե այս ընթացքում անկախության ուղղությամբ մի քանի լուրջ քայլեր աներ, ապա Մասիս սարից վախը ինքնըստինքյան կվերանար։ Իսկ եթե դեռ վախենում է Մասիս սարից, Մասիս նկարողներից, ապա ենթադրելի է, որ առաջիկայում նա ապապետական նոր քայլեր է անելու, նոր սխալներ գործելու։

Կարճ ասած՝ Փաշինյանի վախերը սին չեն, նա կարող է պարտվել 2026-ին։ Սակայն Փաշինյանի պարտության գործում Չորաթանի երեխեքը դեր չունեն, նրանց թիրախավորելն արդար չէ։ Չորաթանի երեխաների նկարները պատանեկան երևակայության արտահայտություն են և լավատեսություն են ներշնչում, որ երեխաները չեն կտրվել իրականությունից ու չեն մոռանում, որ հայ են, և ուրեմն՝ ապապետական բաներ չեն անի։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

04:51 Ամփոփվել են 2005 տեղամասերից 1029-ի արդյունքները․ որ ուժերն են անցնում ԱԺ․ ԹԱՐՄԱՑՎՈՂ
12:44 Ընդդիմությո՛ւն, մի՛ վերցրեք Ձեր մանդատները. եթե վերցնում եք մանդատները, նշանակում է՝ լեգիտիմացնում եք Նիկոլի կեղծած ընտրությունը. Ռուբեն Մխիթարյան
09:10 ԿԸՀ-ն ամփոփել է բոլոր 2005 տեղամասերի արդյունքները
02:58 Սամվել Կարապետյանը քիչ անց հայտարարությամբ հանդես կգա
16:35 Ամեն ինչ այնքան վատ չէ, որքան թվում է. Խաչատուր Հունանյանի վերջին գրառումը
20:18 Ընդդիմությունն ունի մեկ ճիշտ քայլ՝ չվերցնել մանդատներն ու չգնալ ԱԺ՝ ՔՊ-ին զրկելով փաստացի լեգիտիմությունից
12:17 ՔՊ-ն չի ունենա Սահմանադրության փոփոխությունների համար անհրաժեշտ սահմանադրական մեծամասնությունը
20:36 Կտրականապես մերժում ենք ընտրությունների արդյունքները և համարում ապօրինի. դրանք չեն արտացոլում ՀՀ քաղաքացիների իրական կամքը
20:00 Նիկոլ Փաշինյանի «գանձարանը» չի կարողանում փակել «թալանչիների» պարտքերը
10:35 Արփինե Հովհաննիսյանը ներկայացրել է ԱԺ մանդատային պատկերը՝ այս պահին. ով քանի մանդատ կունենա

Ձեզ գուցե հետաքրքրի