Արտաքին 1 տարի առաջ - 19:20 06-10-2025

Լիտվայում ընթանում են ՆԱՏՕ-ի զորավարժություններ՝ 8 երկրի 3000 զինվորականի մասնակցությամբ

Լիտվայում ընթանում են «Գելեժինիս վիլկաս» («Երկաթե գայլ») միջազգային լայնածավալ զորավարժություններ, որոնց մասնակցում են ՆԱՏՕ-ի ութ երկրներից մոտ 3000 հոգուց բաղկացած ստորաբաժանումներ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով Լիտվայի բանակի հրամանատարությանը։

Զորավարժությունները կտևեն մինչև հոկտեմբերի 18-ը։ Դրանցում գործի են դրվել շուրջ 3000 զինծառայողներից բաղկացած ստորաբաժանումներ վարժանքները կազմակերպող Լիտվայից, ինչպես նաև Բելգիայից, Գերմանիայից, Լյուքսեմբուրգից, Նիդեռլանդներից, Նորվեգիայից, Չեխիայից և Խորվաթիայից։ Զորավարժություններին մասնակցում է շուրջ 650 միավոր տեխնիկա, այդ թվում՝ տանկեր, հետևակի մարտական մեքենաներ, ինքնագնաց հրետանային կայանքներ և զրահափոխադրիչներ։

Զինվորական շարասյուները կուղևորվեն Պաբրադեում գտնվող Լիտվայի բանակի կենտրոնական զորավարժարան, որը գտնվում է Բելառուսի հետ սահմանից 15 կմ հեռավորության վրա։

Զորավարժությունների հիմնական խնդիրն է ստուգել և օժանդակել Լիտվայի բանակի «Գելեժինիս Վիլկաս» մոտոհետևակային բրիգադի ստորաբաժանումների մարտական պատրաստվածությանը, կատարելագործել դաշնակիցների հետ փոխգործակցությունը պաշտպանական և հարձակողական գործողությունների ընթացքում:

Ամենից շատ դիտված

13:58 Գեղարքունիքում հարսանիքի մասնակից 2 անչափահաս «Ինֆինիտի»-ով վթարի է ենթարկվել․ կա մեկ զոհ, մեկ վիրավոր
11:20 28,650–ի փոխարեն` 88,650 դրամ. նոյեմբերի 14-ից հասանելի են կենսաչափական անձնագրերի՝ սեղմ ժամկետում տրամադրման ծառայությունները
14:20 Սիրուշոն և Լևոն Քոչարյանը Վարդուհի Վարդանյանի թոռների մկրտության կնքահայրն ու կնքամայրն են
17:55 Սիրուշոն լուսանկարներ է հրապարակել Վարդուհի Վարդանյանի թոռնուհիների մկրտությունից
17:45 Հաշվի չեմ առնում Զելենսկուն. նա մշտապես իր ինչ-որ խաղերն է խաղում. Լավրով
17:07 Պռոշյանում «Volkswagen»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել․ 18-ամյա աղջիկը մահացել է
18:41 Բանակցությունների վերջին փուլում «նոր գաղափարներ» են ի հայտ եկել․ Ջարեդ Քուշներ
23:46 Ծեծկռտուք Հ1-ում․ իրար են տվել Բորիս Մուրազին ու Հարություն Մկրտչյանը
12:19 Ինչու է նոր կենսաչափական անձնագիրը դարձել լայնարձակ գովազդի ենթակա մի «ապրանք». քաղաքագետ
20:00 Մամուլի ազատությունը Հայաստանում. ներկա իրավիճակը. Գևորգ Էմին-Տերյանի գործը. Nouvelles d'Arménie