Ներքին 9 ամիս առաջ - 12:47 04-10-2025

Viva-ն հերթական անգամ թանկացրել է սակագնային փաթեթները

«Վիվա Արմենիա»-ն ծանուցումներ է ուղարկել իր բաժանորդներին, տեղեկացնելով սպասվող թանկացումների մասին։ «Y» սակագնային պլանը նախկին 3000դր փոխարեն դառնալու է 3200դր, «X» սակագնային պլանը նախկին 5000դր փոխարեն դառնալու է 5500դր, «UNLIM» սակագնային պլանը 3900 դրամից դառնում է 4500դրամ, «UNLIM Basic» 2999 դրամից դառնում է 3500դր։

Oragir.News-ը բազաթիվ քաղաքացիներից դժգոհություններ էր ստացվել, որ նախորդ թանկացումից անցել է ընդամենը մեկ տարի:

«Ես օգտվում եմ «Վիվա»-ի «Z» սակագնային փաթեթից։ Դրա համար սկզբում վճարում էի 1800 դրամ։ Մոտ 1 տարի առաջ այն թանկացրեցին՝ դարձնելով 2000 դրամ, նոյեմբերին կրկին թանկացավ՝ դառնալով 2200 դրամ հիմա էլ 2500դր։ Իսկ աղջկաս փաթեթը միանգամից թանկացավ 600 դրամով։ Գներն անվերջ թանկանում են, բայց որակապես փոփոխություն չկա, հատկապես ինտերնետը շատ թույլ է»։

Թանկացումների վերաբերյալ «Վիվա Արմենիա» ընկերությունը հաղորդագրություն է տարածել, որը, սակայն, քաղաքացիների բարձրացրած հարցերին սպառիչ պատասխան չի տալիս։

««Վիվա Արմենիա» ՓԲ ընկերության ենթակառուցվածքների արդիականացման, համակարգերի վերազինման, նոր սարքավորումների ներդրման, ինչպես նաև ցանցի հնարավորությունների, կարողությունների և թողունակության ընդլայնման միջոցով նորարարական և արագագործ տեխնոլոգիաների և լուծումների ներդրման կապակցությամբ՝ 2025թ. նոյեմբերի 1-ից և նոյեմբերի 4-ից մի շարք հետվճարային և կանխավճարային սակագնային պլանների պայմաններում տեղի են ունենալու փոփոխություններ:

Կատարվելիք փոփոխությունները համահունչ են Հայաստանի հեռահաղորդակցության ծառայությունների շուկայում առկա համանման առաջարկների պայմաններին»,- նշված էր ընկերության տարածած հաղորդագրությունում:

Հիշեցնենք, որ Oragir.News-ը քաղաքացիների հարցերի վերաբերյալ պարզաբանում ստանալու նպատակով գրավոր հարցում է ուղարկել «Վիվա Արմենիա»։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել

Ձեզ գուցե հետաքրքրի