Արտաքին 8 ամիս առաջ - 15:50 03-10-2025

ՌԴ փոխվարչապետ Օվերչուկը կայցելի Ադրբեջան

Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը կայցելի Ադրբեջան։ Այս մասին հաղորդում է APA-ն՝ հղում անելով Մոսկվայի դիվանագիտական ​​աղբյուրներին։

Օվերչուկի այցը Բաքու նախատեսված է հոկտեմբերի 13-14-ը։

Աղբյուրի տեղեկություններով՝ փոխվարչապետը կմասնակցի Բաքվում կայանալիք Ադրբեջանի, Ռուսաստանի և Իրանի եռակողմ հանդիպմանը։

Իրանական կողմը բանակցություններին կներկայացնի տրանսպորտի և քաղաքաշինության նախարար Ֆարզանե Սադիկը։

Ձեզ գուցե հետաքրքրի