Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 15:43 30-09-2025

Ձեր իշխանության վտանգից ելնելով է, որ բերել ենք Ցեղասպանության ուրացման մասին նախագիծ

Մանիպուլյացիաների, իրարամերժ հայտարարությունների և գործողությունների հիմքում կանգնած են այսօրվա իշխանությունները: Այս մասին ԱԺ ամբիոնից հայտարարեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը:

Այսօրվա իշխանությունները բերել են այնպիսի մի վիճակի, որը որ կասկածի տակ է դնում մեր հայրենիքի, վերջին՝ 2018 թվականից սկսած, և ներկան և նաև ապագան:

Օհանյանի խոսքով՝ չնայած իշխանությունները ներկայացնում են նախագծերը վառ ու դրական գույներով, իրականում այս նախագծերի քննարկումը կապված է անվտանգության և կանխարգելման հարցերի հետ։

«Եվ այսօր Ձեր իշխանության վտանգից ելնելով է, որ բերել ու ներկայացնում ենք այս նախագիծը, որովհետև իրականում Ցեղասպանությունը ձեր իշխանության օրոք շարունակվեց Արցախի նկատմամբ։ Արցախի բռնատեղահանմամբ ցեղասպանություն իրականացվեց Ադրբեջանի կողմից, և այսօր և Թուրքիան, և թուրք-ադրբեջանական տանդեմը փոխանակ հայտնվեն մեղադրյալի վիճակում, մեղադրյալի հանցագործի վիճակում, դարձել են մեղադրող կողմ»,- ասաց նա:

Մանրամասները՝ տեսանյութում

Ամենից շատ դիտված

19:30 Մարմարիկում մերժել են ԿԳՄՍՆ-ի 2000-ական դրամները, վարչական ղեկավարը հայտարարում է՝ դպրոցի փակում թույլ չենք տա
19:27 Գեղարքունիքում «BMW»-ի վթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 26-ամյա կինը մահացել է
12:40 Մաղթում եմ, որ բոլոր ծնողները զգան այս երանությունը. Վահան Քերոբյան
13:52 Որտե՞ղ ա գրած, որ Ադրբեջանը սահման ա բացելու. ընդամենը ՀՀ տարածք եք հանձնում Ադրբեջանին. սա ճակատագրական հարց ա. Էդգար Ղազարյան
18:36 Հայկավանի 20-ամյա բնակչուհու տնից հափշտակել են 16 հազար ԱՄՆ դոլար, ոսկյա զարդեր և բջջային հեռախոս
13:10 Երևանի Բուդաղյան փողոցի բնակիչները դիմում են ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանին
13:20 Փաշինյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի շրջակա միջավայրի հարցերով հանձնակատարին
15:10 Սրիկայություն է ասելը, թե Հոկտեմբերի 27-ը ձեռնտու էր Ռոբերտ Քոչարյանին. այդ օրն անձնական ողբերգություն էր. Լևոն Քոչարյան
18:00 Հոկտեմբերի 27-ը կբացահայտվի, երբ ճշմարտությունը քննիչի Աստվածը դառնա
12:10 Մենք մտադրություն չունեինք մնալ օկուպացված երկիր․ Ալիև