Արտաքին 1 տարի առաջ - 13:53 30-09-2025

Բրյուսելը բացահայտորեն խառնվել է Մոլդովայի ներքին գործերին. Զախարովա

Բրյուսելը բացահայտորեն խառնվել է Մոլդովայի ներքին գործերին և ֆինանսական շանտաժ կիրառել քվեարկողների դեմ, հայտարարել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան:

«Եվրոպացի քաղաքական գործիչներն ու պաշտոնյաները ընտրություններից առաջ Քիշնև կատարած այցելությունների ժամանակ բացահայտորեն քարոզարշավ էին անցկացնում «Գործողություն և համերաշխություն» կուսակցության օգտին և հանրապետությանը շարունակական ֆինանսական աջակցությունը կապում էին նրա հաղթանակի հետ»,- հայտարարել է Զախարովան:

Հիշեցնենք, որ Մոլդովայում խորհրդարանական ընտրությունները տեղի ունեցան սեպտեմբերի 28-ին: Մոլդովայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական տվյալներով՝ իշխող «Գործողության և համերաշխության կուսակցությունը» (ԳՀԿ) պահպանում է խորհրդարանի վերահսկողությունը՝ ստանալով 55 մանդատ 101 տեղանոց օրենսդիր մարմնից: «Այլընտրանք» եվրոպականամետ դաշինքը ստանալու է 8 մանդատ, իսկ «Մեր կուսակցությունը» և «Ժողովրդավարությունը տանը» կուսակցությունները՝ 6-ական: Ռուսամետ «Հայրենասիրական դաշինքը»՝ 26 տեղ։

Ամենից շատ դիտված

13:58 Գեղարքունիքում հարսանիքի մասնակից 2 անչափահաս «Ինֆինիտի»-ով վթարի է ենթարկվել․ կա մեկ զոհ, մեկ վիրավոր
11:20 28,650–ի փոխարեն` 88,650 դրամ. նոյեմբերի 14-ից հասանելի են կենսաչափական անձնագրերի՝ սեղմ ժամկետում տրամադրման ծառայությունները
14:20 Սիրուշոն և Լևոն Քոչարյանը Վարդուհի Վարդանյանի թոռների մկրտության կնքահայրն ու կնքամայրն են
17:55 Սիրուշոն լուսանկարներ է հրապարակել Վարդուհի Վարդանյանի թոռնուհիների մկրտությունից
17:45 Հաշվի չեմ առնում Զելենսկուն. նա մշտապես իր ինչ-որ խաղերն է խաղում. Լավրով
17:07 Պռոշյանում «Volkswagen»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել․ 18-ամյա աղջիկը մահացել է
18:41 Բանակցությունների վերջին փուլում «նոր գաղափարներ» են ի հայտ եկել․ Ջարեդ Քուշներ
23:46 Ծեծկռտուք Հ1-ում․ իրար են տվել Բորիս Մուրազին ու Հարություն Մկրտչյանը
12:19 Ինչու է նոր կենսաչափական անձնագիրը դարձել լայնարձակ գովազդի ենթակա մի «ապրանք». քաղաքագետ
20:00 Մամուլի ազատությունը Հայաստանում. ներկա իրավիճակը. Գևորգ Էմին-Տերյանի գործը. Nouvelles d'Arménie

Ձեզ գուցե հետաքրքրի