Ուղիղ եթեր
Ներքին Միտք 1 տարի առաջ - 11:25 28-09-2025

Փաշինյանը խոստովանում է, որ Ալիևը բացահայտում է իր իսկ ստորագրած փաստաթղթերի սնանկությունը․ Սաղաթելյան

Նիկոլ Փաշինյանի ելույթը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ամբիոնից ևս մեկ անգամ ապացուցեց մեր բոլոր պնդումները։

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։

«Առաջինը՝ նույնիսկ այս միջազգային բարձր հարթակից նա խուսափեց օգտագործել «գերի» բառը։ Փոխարենը խոսեց «երկարամյա կոնֆլիկտի բերումով անազատության մեջ հայտնված անձանց» մասին։ Սա պարզապես ամոթ է։ Սա վկայում է, որ Հայաստանի ղեկավարին արգելված է անգամ բարձրաձայնել այն փաստը, որ Ադրբեջանը դեռևս պահում է հայ ռազմագերիների։ Այս բառախաղերով Փաշինյանը մեղմացնում է իրականությունը և ծառայում Ադրբեջանի շահերին։

Երկրորդը՝ փաստացի Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի ամբիոնից հրապարակային խոստովանեց Վաշինգտոնյան, այսպես կոչված, «պայմանավորվածությունների» և իր խաղաղության օրակարգի ձախողումը։

Նա բառացի ասաց․ «Ադրբեջանի նախագահը… օգտագործել է, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը… հայաստանյան իրականության մեջ դա ընկալվում է որպես տարածքային պահանջ ՀՀ-ի նկատմամբ և կոնֆլիկտային խոսույթի հետ է ասոցացվում»։

Այսինքն՝ Փաշինյանը խոստովանում է, որ Ալիևը բացահայտում է իր իսկ ստորագրած փաստաթղթերի սնանկությունը։ Սա նրա երկրորդ հրապարակային խոստովանությունն է։ Առաջինը եղավ ՇՀԿ գագաթաժողովում, երբ ստիպված էր ընդունել, որ Ադրբեջանի նախագահի խոսույթը չի տեղավորվում Վաշինգտոնում «համաձայնեցված տրամաբանության» մեջ։

Սրան զուգահեռ նույն ամբիոնից Ադրբեջանի նախագահը կրկին խոսեց Հայաստանի «ագրեսիայից» և «օկուպացիայից», Հայաստանի ղեկավարներին անվանեց պատերազմական հանցագործներ։
Եվ այս ամենը թվարկելուց հետո Ալիևը շեշտեց, որ Հայաստանի հետ պայմանագրի բոլոր կետերի հեղինակն Ադրբեջանն է։

Հարց է` ինչպե՞ս են այս ամենից հետո համարձակվում շարունակել հասարակությանը հեքիաթ պատմել «հաստատված խաղաղության» մասին։ Այսքանից հետո ինչպե՞ս է իշխանական քարոզչամեքենան հերթական անգամ փորձելու մոլորեցնել ժողովրդին։ Ինչպե՞ս են հայտարարելու, թե խաղաղությունն արդեն եկել է, երբ անգամ Փաշինյանը հրապարակային կերպով ընդունում է, որ չկա անգամ տարրական փոխըմբռնում օգտագործվող տերմինաբանության վերաբերյալ և նվազագույն հարգանք այն սուբյեկտի նկատմամբ, ում հետ Ալիևը ստորագրել է համաձայնագիր»,- գրել է նա։

Ամենից շատ դիտված

19:30 Մարմարիկում մերժել են ԿԳՄՍՆ-ի 2000-ական դրամները, վարչական ղեկավարը հայտարարում է՝ դպրոցի փակում թույլ չենք տա
19:27 Գեղարքունիքում «BMW»-ի վթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 26-ամյա կինը մահացել է
18:36 Հայկավանի 20-ամյա բնակչուհու տնից հափշտակել են 16 հազար ԱՄՆ դոլար, ոսկյա զարդեր և բջջային հեռախոս
13:52 Որտե՞ղ ա գրած, որ Ադրբեջանը սահման ա բացելու. ընդամենը ՀՀ տարածք եք հանձնում Ադրբեջանին. սա ճակատագրական հարց ա. Էդգար Ղազարյան
15:10 Սրիկայություն է ասելը, թե Հոկտեմբերի 27-ը ձեռնտու էր Ռոբերտ Քոչարյանին. այդ օրն անձնական ողբերգություն էր. Լևոն Քոչարյան
18:00 Հոկտեմբերի 27-ը կբացահայտվի, երբ ճշմարտությունը քննիչի Աստվածը դառնա
17:28 Կարեն Դեմիրճյանի կորուստը մեր երկրի ապագայի կորուստն էր․Ֆիրդուս Զաքարյան
14:00 Իրանի խորհրդարանի խոսնակը հայտարարել է, որ Մոջթաբա Խամենեին լիովին առողջ է
21:33 Բուրաստան բնակավայրում 24-ամյա վարորդը «Opel Combo»-ով վրաթի է ենթարկել 75-ամյա հետիոտնին
22:37 Մեծամոր հնավայրում հայտնաբերվել են մ.թ. I դարի ոսկյա ականջօղեր, կոճակ, Օկտավիանոս Օգոստոսի դրամ, բրոնզե դաշույն

Ձեզ գուցե հետաքրքրի