Ներքին 1 տարի առաջ - 21:52 27-09-2025

2026-ին ժողովրդի մանդատը ստանալուց հետո կնախաձեռնենք հանրաքվե՝ նոր Սահմանադրություն ընդունելու համար․ Փաշինյան

2018թ․ մեր երկրում տեղի ունեցած ժողովրդական, ոչ բռնի թավշյա հեղափոխութոյւնից ի վեր ժողովրդավարությունը օրենքի գերակայությունը, մարդու իրավունքները, անկախ դատական համակարգը մեր կողմից որդեգրված են որպես ռազմավարություն։ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանին ելույթ ունենալով՝ ասել է Նիկոլ Փաշինյանը։

«Ժողովրդավարության ոլորտում մեր ունեցածն առավել ինստիտուցիոնալ և ժողովրդամետ դարձնելու համար առաջիկայում մենք մտադիր ենք անել հաջորդ քայլը՝ 2026 թվականի խորհրդարանական ընտրություններում ժողովրդի մանդատը ևս մեկ անգամ ստանալուց հետո կնախաձեռնենք համաժողովրդական հանրաքվե՝ նոր Սահմանադրություն ընդունելու համար, որի արդյուքնում իշխանության բոլոր ճյուղերը և երկրում հաստատված իրավակարգն օրգանական կապով կկապվեն Սամանադիրի, այսինքն ժողովրդի հետ՝ Հայաստանի պետականությունը դարձնելով հարատև ու ժողովրդակենտրոն»,- ասել է Փաշինյանը։

Ամենից շատ դիտված

17:10 Հուսով ենք՝ մոտ ապագայում «3+3» ձևաչափով հերթական հանդիպումը տեղի կունենա․ Լավրով
17:40 Կինոռեժիսոր 32-ամյա Արթուր Սահակյանը բոլորիս օգնության կարիքն ունի
20:07 Վանաձորում հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ
22:06 Ուշիի ոլորաններում բախվել են «Jeep Compass»-ը, «Chevrolet Volt»-ը, «Opel Zafira» և կցորդիչով բեռնատարը․ կա 8 զոհ, 3 վիրավոր
17:22 «Սատկացնելու եմ, կզացնելու եմ». երբ սա ասում է ՀՀ վարչապետը, հանցակազմ չկա, երբ ասում է այլ քաղաքացի՝ կա՞. Աննա Գրիգորյանը՝ ՔԿ նախագահին
17:04 Գլուխը պատին տվող, ալիևյան սահմանադրություն գրող քարտուղար, կամ ստում եք, կամ հրաժարական գրեք. Հովսեփյան
18:30 Ծեծել են ձեռքերով, ոտքերով ու քարերով. Ամուլսարի ծեծկռտուքի միջադեպով քրեական վարույթ է նախաձեռնվել
09:00 Փաշինյանն իրավիճակին չի տիրապետում, Սահմանադրության թեման կեղծ օրակարգ է
19:08 Շաքիի դեպքով ադրբեջանցին ցուցմունքներ է տվել, սպանելու դիտավորություն չի ունեցել, ժամերով երեխեքին նստեցրել է, չի վնասել
10:43 Ռուսաստանից ավելի քան 1 միլիոն ռուբլի կանխիկ արտահանելն արգելվել է