Ներքին 3 տարի առաջ - 17:54 08-05-2023

Բոլոր թույլտվությունները ստանալուց հետո՝ օդանավը վայրէջք է կատարել Դուբայի օդանավակայանում․ FlyOne Armenia

Դեռևս լրացուցիչ պարզաբանման կարիք ունեցող հիմնավորմամբ՝ մայիսի 7-ին Դուբայի օդային երթեւեկության կարգավարները թույլ չեն տվել ավիաընկերության Դուբայ-Երեւան չվերթն իրականացնող օդանավին մուտք գործել Դուբայի օդային տարածք։ Այս մասին հայտարարություն է տարածել FlyOne Armenia ընկերությունը։

«Սոցիալական ցանցում որոշակի արձագանք է ստացել ս․թ․ մայիսի 7-ին FLYONE ARMENIA ընկերության Երեւան-Դուբայ- Երեւան չվերթի՝ Շիրազում վայրէջքը կատարելու վերաբերյալ տեղեկությունը։

FLYONE ARMENIA ընկերության ինքնաթիռը ս․թ․ մայիսի 7-ին իրականացրել է Երեւան- Դուբայ- Երեւան չվերթը։ Դեռեւս լրացուցիչ պարզաբանման կարիք ունեցող հիմնավորմամբ՝ Դուբայի օդային երթեւեկության կարգավարները թույլ չեն տվել ավիաընկերության օդանավին մուտք գործել Դուբայի օդային տարածք։ Օդանավի հրամանատարը որոշում է ընդունել վայրէջք կատարել Շիրազի օդանավակայանում՝ մինչեւ խնդրի պարզաբանումը։

Կանգառի ժամանակ՝ FLYONE ARMENIA ընկերության օդանավի անձնակազմը ուղեւորներին ապահովել են սնունդով եւ արել հնարավորը ապահովելու ուղեւորների կապը հարազատների հետ։ Մենք շնորհակալ ենք մեր ուղեւորներին՝ համբերատարության ու օդանավի անձնակազմի հետ դրական համագործակցության համար։

Քանի որ FLYONE ARMENIA ավիաընկերությունը դեռեւս չի իրականացնում չվերթեր դեպի Իրանի Իսլամական Հանրապետություն, եւ պայմանավորված ոչ աշխատանքային օրով, չվերթի շարունակության փաստաթղթային աշխատանքներն պահանջել են փոքր ինչ երկար ժամանակ։ Բոլոր թույլտվությունները թարմացնելուց ու ստանալուց հետո՝ օդանավը շարունակել է թռիչքը եւ վայրէջք է կատարել Դուբայի օդանավակայանում»,- ասվում է հայտարարությունում։

Ավելի վաղ հայտնել էինք, որ FLYONE ARMENIA ընկերության ինքնաթիռին թույլ չեն տվել մուտք գործել Դուբայի օդային տարածք։

Ամենից շատ դիտված

19:22 Դիմորդների պակա՞ս, թե՞ սխալ քաղաքականություն. պետությունը օդից վերցրած թվերով է տեղերը բաշխում
09:46 Ռեկորդային հարձակում. ՌԴ-ն 1 ժամում մոտ 40 բալիստիկ հրթիռ է արձակել Կիևի ուղղությամբ
17:00 Թեղուտի գործարքը կարող է փոխել ոչ միայն տնտեսությունը, այլև անվտանգության հաշվեկշիռը
20:22 Հրայր Թովմասյանն ընդդեմ ՀՀ-ի գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
23:40 Նիկոլիզմի բուն էությունն ազատությանը հակոտնյա լինելն է․ Ռուբեն Մելիքյան
19:38 Ռուսաստանի տնտեսությունը մոտավորապես Տեխաս նահանգի չափ է․ ԿՀՎ տնօրեն
09:37 «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ ջրասուզակը գետից դուրս է բերել մեկ մարմին
19:08 Մոսկվայում վարորդներին հորդորել են կենդանիներին և երեխաներին մեքենայում չթողնել
18:27 ՌԴ-ն պատրաստ է աջակցել Բաքվին և Երևանին հումանիտար հարցերի լուծման գործում․ Լավրով
20:40 Պայթյուն և խոշոր հրդեհ՝ Երևանի Վիլնյուսի փողոցի էլեկտրաենթակայաններից մեկի մոտ