Արտաքին 5 տարի առաջ - 22:17 12-10-2021

Օդանավը արտակարգ վայրէջք է կատարել՝ տեսախցիկով ուղևորի պատճառով

Ամերիկյան ավիաուղիների ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել Նյու Յորքի Լա Գվարդիա օդանավակայանում՝ հին տեսախցիկով ուղևորի պատճառով։ Այս մասին գրում է NYDaily News-ը:

Ըստ տեղական ԶԼՄ-ների հաղորդագրությունների՝ թռիչքի ուղևորներից մեկը նկատել է, որ իրենից ոչ հեռու նստած տղամարդը դիտել է մի քանի տեսանյութ, որոնք ցույց են տալիս տարբեր մեխանիզմների աշխատանքը:

Վախեցած կնոջը թվացել է, որ անծանոթը հրահանգներ էր փնտրում, թե ինչպես պատրաստել ռումբ: Փաստորեն, պարզվել է, որ երիտասարդը տեսահոլովակներով ուսումնասիրել է հին տեսախցիկների սարքեր:

Ձեռք բերված հմտությունները կյանքի կոչելու համար ուղեւորը պայուսակից հանել է տեսախցիկը: Կինը, տեսնելով այդ, վախեցել է, որ հարևանը պայթեցնի ինքնաթիռը, ինչի մասին նա հայտնել է բորտուղեկցորդուհիներին:

Հնարավոր պայթյունի մասին տեղեկատվություն ստանալուց հետո օդաչուները վայրէջք են կատարել մոտակա օդանավակայանում, որտեղ ոստիկաններն արդեն սպասում էին ֆոտոգրաֆին: Տղամարդուն մի քանի ժամ պահել են կալանքի տակ, որից հետո ազատ են արձակել:

«Հակաահաբեկչական խումբը և ոստիկանության աշխատակիցները համոզվել են, որ ուղևորը ռումբ չի կրում կամ որևէ հանցագործություն չի կատարում, և նա ազատ է արձակվել», - լրագրողներին ասել է օդանավակայանի ներկայացուցիչ Թոմ Թոփուսիսը:

Ինքը՝ ուղևորը, որը հեռացվել է թռիչքից, չի մեկնաբանել միջադեպը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ