Ներքին 3 տարի առաջ - 22:13 08-07-2023

FlyOne Armenia-ի վարձակալած օդանավը թռիչքի ընթացքում բախվել է թռչնի հետ

Քիշնև- Երևան թռիչքը իրականացնելիս՝ FlyOne Armenia ընկերության կողմից վարձակալված օդանավը ունեցել է բախում թռչնի հետ։

Օդանավի վայրէջքից հետո, կատարված տեխնիկական զննման արդյունքում, պարզ է դարձել, որ օդանավը վնասվել է և հասցված վնասը թույլ չի տալիս իրականացնել օդանավի շահագործումը, ինչի պատճառով հետաձգվում է Երևան- Միլան չվերթը։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ավիաընկերությունը։

Նշված չվերթի կարգավիճակի վերաբերյալ տեղեկատվությումը ավիաընկերությունը կհաղորդի հաջորդիվ։

Ավիաընկերությունը հայցում է ուղևորների ըմբռնումը։ Ավիաընկերությունը խնդրում է Երևան- Միլան- Երևան չվերթի վերաբերյալ այլ հարցերի առկայության դեպքում դիմել համապատասխան օդանավակայաներում ընկերության ներկայացուցչություններ:

Ամենից շատ դիտված

19:22 Դիմորդների պակա՞ս, թե՞ սխալ քաղաքականություն. պետությունը օդից վերցրած թվերով է տեղերը բաշխում
09:46 Ռեկորդային հարձակում. ՌԴ-ն 1 ժամում մոտ 40 բալիստիկ հրթիռ է արձակել Կիևի ուղղությամբ
17:00 Թեղուտի գործարքը կարող է փոխել ոչ միայն տնտեսությունը, այլև անվտանգության հաշվեկշիռը
20:22 Հրայր Թովմասյանն ընդդեմ ՀՀ-ի գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
23:40 Նիկոլիզմի բուն էությունն ազատությանը հակոտնյա լինելն է․ Ռուբեն Մելիքյան
15:40 Wildberries-ի խոշորագույն պահեստի հրդեհից հետո Մոսկվայի մարզի երկինքը ծածկվել է թանձր ծխով
19:38 Ռուսաստանի տնտեսությունը մոտավորապես Տեխաս նահանգի չափ է․ ԿՀՎ տնօրեն
09:37 «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ ջրասուզակը գետից դուրս է բերել մեկ մարմին
19:08 Մոսկվայում վարորդներին հորդորել են կենդանիներին և երեխաներին մեքենայում չթողնել
18:27 ՌԴ-ն պատրաստ է աջակցել Բաքվին և Երևանին հումանիտար հարցերի լուծման գործում․ Լավրով