Արտաքին Տեսանյութ 1 տարի առաջ - 22:58 04-11-2024

Վրացական ընդդիմության ցույցը՝ թռչնի թռիչքի բարձրությունից

Ընդդիմությունը մտադիր է կանխել Վրաստանում նոր գումարման խորհրդարանի առաջին նիստը, որը կազմավորվել է հոկտեմբերի 26-ին կայացած ընտրություններից հետո։ Այս մասին Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ տեղի ունեցող հանրահավաքում հայտարարել է ընդդիմադիր «Գիրչի» կուսակցության առաջնորդ, նախկին պատգամավոր Զուրաբ Ջափարիձեն։

«10 օրից, ըստ սահմանադրության, խորհրդարանի շենքում այդ աղբը պետք է հավաքվի և ճանաչի իր լեգիտիմությունը։Մենք չպետք է թույլ տանք, որ դա տեղի ունենա։ Մենք դա պետք է ինքներս անենք»,- ասել է Ջափարիձեն:

Ջափարիձեի խոսքով՝ մեկ այլ կարևոր ամսաթիվ նոյեմբերի 21-ն է։ Սա ԿԸՀ-ի կողմից ԱԺ ընտրությունների ամփոփիչ արձանագրությունը հրապարակելու վերջնաժամկետն է։ Եվ այս օրը ընդդիմությունը պետք է հանրահավաք անցկացնի։

Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ ընդդիմության ցույց է ընթանում՝ ընդդեմ խորհրդարանական ընտրությունների արդյունքների։ Կազմակերպիչներն ու մասնակիցները պնդում են, որ ընտրությունները կեղծվել են, և իրենք չեն պատրաստվում դա ընդունել։

Իշխանությունների հակառակորդները ցուցարարներին բաժանել են կպչուն պիտակներ, որոնք պարունակում են հատուկ շտրիխ կոդ, որը սկանավորելուց հետո Telegram մեսենջերի օգտատերը կդառնա մի խմբի անդամ, որտեղ ամեն օր կտեղեկացվի ընդդիմության ծրագրերի մասին։

Վրաստանում խորհրդարանական ընտրությունները տեղի են ունեցել հոկտեմբերի 26-ին, առաջին անգամ էլեկտրոնային քվեատուփերի միջոցով։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ իշխող «Վրացական Երազանք» կուսակցությունըւ ստացել է ձայների 53,93 տոկոսը և ստացել է միայնակ կառավարություն ձևավորելու իրավունք։

Խորհրդարան մտած բոլոր ընդդիմադիր կուսակցությունները հրաժարվել են ճանաչել ընտրությունների արդյունքները, քանի որ դրանք համարում են կեղծված։ Ընտրությունների արդյունքները չի ճանաչել նաև երկրի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։

Ամենից շատ դիտված

15:42 Արտաշ Ասատրյանի ընտանիքում մեծ կորուստ է տեղի ունեցել
10:26 Ընտրությունների հաջորդ օրը ԱՆ-ի ցուցումով քույրիկիս ապօրինաբար հեռացրել են աշխատանքից․ Ղազարյան
21:13 Անժելա Սարգսյանի դստեր հարսանիքն է. դերասանուհին ցույց է տվել հարսնացուի առաջին շլացուցիչ կադրերը
20:30 Ամուսնացած էր, 2 երեխա ուներ. դերասան Նորայր Նիկոյանի 28-ամյա քույրը ավտովթարի զոհ է դարձել
14:46 Հենց դա է ամբողջ մոլորությունը, որ մեզ թվացել է՝ Արցախը մերն է. Փաշինյան
09:59 Լուկաշենկոն երկու քարի արանքում է. Ռուսաստանն ու Ուկրաինան պատերազմի պատճառով ճնշում են նրան
12:53 Ձայնը վերջին ամիսներին չկար, բժիշկները չէին հասկանում, ես էի թարգմանում. Մանե Գրիգորյանի խոստովանությունը
15:36 ՆԳ նախարարը պարգևատրել է Վահե Մելքոնյանին և Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած ջրասուզակներին
14:20 Մեր հաշվին դիտումներ հավաքելու անտակտ արվեստը. Լևոն Մկրտչյանի կնոջ՝ Էվելինայի կոշտ անդրադարձը
22:13 Վաղը Ադրբեջանի Բիլաջարի կայարանից Հայաստան կուղարկվի ԱԻ-92 տեսակի բենզինի 18 վագոն