Ներքին 1 տարի առաջ - 17:30 27-09-2025

Հանցագործությանն առնչվող իրեր են հայտնաբերվել․ ՆԳՆ խոսնակը՝ Փարաքարի համայմքապետի սպանության մասին

«Մերձավանում տեղի ունեցած սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթն ակտիվ նախաքննության փուլում է։ Ներքին գործերի նախարարության աշխատակիցները, համագործակցելով իրավապահ գործընկերների և Ազգային անվտանգության ծառայության քննչական կոմիտեի հետ, ձեռնարկել են ծավալուն համալիր օպերատիվ հետախուզական միջոցառումներ»,- լրագրողների հետ ասուլիսում այսօր նշեց ՀՀ ՆԳ նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը։

Նարեկ Սարգսյանի խոսքով՝ «նախաքննության ընթացքում ձերբակալվել է մեկ անձ, որն անմիջական կասկածի հիմքով ներկայացվել է նախաքննական մարմնին»։

«Ձերբակալվածի տարածքում հայտնաբերվել են քրեական օրենսգրքով արգելված իրեր, որոնք հաստատում են նրա առնչությունը հանցագործությանը, այդ թվում՝ դիմակը, ձեռնոցները, կոշիկները և բաճկոնը, որոնք փորձ է արվել այրել։ Նշենք նաև գիշերային տեսանելիության սարքի հայտնաբերման մասին», – ասաց Սարգսյանը։

Նա հավելեց․ «Նախաքննության ընթացքում կատարվում են բաազմաթիվ ապացուցողական գործողությունների դեպքի ամբողջ հանգամանքները պարզելու, նաև հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու ուղղությամբ։ Հաշվի առնելով հասարակության լայն հետաքրքրվածությունը, պարբերաբար կտեղեկացնենք մեր գործընկերների՝ մասնավորապես Քննչական կոմիտեի հետ համատեղ»։

Ավելի վաղ Oragir.News-ը հայտնել էր, որ սեպտեմբերի 23-ին՝ ժամը 23.52-ին, ՆԳՆ ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Մերձավան բնակավայրի Երևանյան խճուղում կրակոցներ են հնչել, կա 2 զոհ, 1 վիրավոր։ Մահացածներից մեկը համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանն է։

Ամենից շատ դիտված

13:58 Գեղարքունիքում հարսանիքի մասնակից 2 անչափահաս «Ինֆինիտի»-ով վթարի է ենթարկվել․ կա մեկ զոհ, մեկ վիրավոր
11:20 28,650–ի փոխարեն` 88,650 դրամ. նոյեմբերի 14-ից հասանելի են կենսաչափական անձնագրերի՝ սեղմ ժամկետում տրամադրման ծառայությունները
14:20 Սիրուշոն և Լևոն Քոչարյանը Վարդուհի Վարդանյանի թոռների մկրտության կնքահայրն ու կնքամայրն են
17:55 Սիրուշոն լուսանկարներ է հրապարակել Վարդուհի Վարդանյանի թոռնուհիների մկրտությունից
17:45 Հաշվի չեմ առնում Զելենսկուն. նա մշտապես իր ինչ-որ խաղերն է խաղում. Լավրով
17:07 Պռոշյանում «Volkswagen»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել․ 18-ամյա աղջիկը մահացել է
18:41 Բանակցությունների վերջին փուլում «նոր գաղափարներ» են ի հայտ եկել․ Ջարեդ Քուշներ
23:46 Ծեծկռտուք Հ1-ում․ իրար են տվել Բորիս Մուրազին ու Հարություն Մկրտչյանը
12:19 Ինչու է նոր կենսաչափական անձնագիրը դարձել լայնարձակ գովազդի ենթակա մի «ապրանք». քաղաքագետ
20:00 Մամուլի ազատությունը Հայաստանում. ներկա իրավիճակը. Գևորգ Էմին-Տերյանի գործը. Nouvelles d'Arménie