copy image url
Ներքին 1 ամիս առաջ - 17:50 26-09-2025

Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով ձերբակալվեց Նարեկ Օհանյանը

Փարաքարի ընդդիմադիր համայնքապետ 41-ամյա Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով քիչ առաջ ձերբակալվել է Նարեկ Օհանյանը։ Այս պահին նրան պատկանող կիսակառույց տան տարածքում իրականացվում է խուզարկություն։

Ինչպես երևում է լրագրող Լիա Սարգյանի ֆեյսբուքյան ուղիղ եթերից՝ խուզարկության վայրում է ՆԳՆ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Վարդանյանը։

Դեպքի վայրում է նաև այսօր պաշտոնանկ արված ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արթուր Բդոյանը։