Ներքին 10 ամիս առաջ - 14:45 25-09-2025

Ֆասթ Բանկը, ի դեմս Վահե Բադալյանի, 50 մլն դրամի աջակցություն է ցուցաբերել Մատենադարանին

Ֆասթ Բանկը, ի դեմս Բանկի խորհրդի նախագահ, բարերար Վահե Բադալյանի, 50մլն դրամի աջակցություն է ցուցաբերել Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտին՝ Մատենադարանին, լայնածավալ բարեգործական ծրագրի իրագործման համար։
Ֆասթ Բանկի խորհրդի նախագահ Վահե Բադալյանն ասել է․ «Մատենադարանը մեզ համար պարզապես շենք չի, այն մեր ազգային հիշողության տաճարն է: Այստեղ պահվում են ձեռագրեր, բայց նրանց էջերին պահված է ավելին՝ մեր ժողովրդի ճակատագիրը, մեր գիտական, գրական մտածողության զարգացումները, մեր հավատի լույսն ու մեր իղձերի շարունակությունը: Մատենադարանը մեր գենետիկ կոդն է»:

Բադալյան ընտանիքի աջակցությամբ Մատենադարանի նկուղային հարկում կառուցվում է սրճարանային տարածք և հուշանվերների խանութ։ Նախաձեռնությունն ուղղված է ինչպես այցելուների հարմարավետության ապահովմանը, այնպես էլ Մատենադարանի թանգարանային փորձառության արդիականացմանը։ Մատենադարանի մուտքն ամբողջությամբ կվերանորոգվի՝ պահպանելով պատմամշակութային արժեքները։ Նոր տարածքը կունենա առանձին ելք, կվերանորոգվեն դարպասներն ու մուտքի դռները։ Աշակերտական խմբերի համար կստեղծվի ժամանակակից պայմաններին համապատասխան առանձին մուտք։

Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն Արա Խզմալյանն իր խոսքում նշել է․ «Մատենադարանը բարեգործության խորհրդանիշ է:

Մատենադարանի հավաքածուները բարեգործության, մեծանուն նվիրատուների արդյունք են: Մեր համագործակցությունը մասնավորաբար պարոն Բադալյանի հետ, Բադալյան ընտանիքի հետ, Ֆասթ Բանկի հետ մի նոր մշակույթ է, համագործակցության հաստատում,
մեկենասության մի նոր որակ, որը ոչ միայն վերաբերում է Մատենադարանին, ոչ միայն վերաբերում է Բադալյան ընտանիքին, այլ վերաբերում է լայն իմաստով մեր ազգային և հանրային կյանքին»:

Հավելենք նաև, որ որպես երախտագիտության նշան՝ Մատենադարանում բացվել է պատվո կամար, որի վրա ոսկե տառերով գրված են բարերարներ Վահե և Վիգեն Բադալյանների անունները։ Այս խորհրդանշական քայլը ևս մեկ անգամ ընդգծում է Բադալյան ընտանիքի նշանակալի ներդրումը՝ Մատենադարանի և հայկական մշակույթիպահպանման ու զարգացման գործում։

Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը 24/7 գրաֆիկով ներկայացված է Երևանում և Հայաստանի բոլոր մարզերում։

Ֆասթ Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։

Ամենից շատ դիտված

14:37 Կողմ՝ 63, դեմ՝ 28․ Ռուբինյանն ընտրվեց ԱԺ նախագահ
13:32 Սփյուռքի ամենահարուստ հայերի ընդհանուր կարողությունը գերազանցում է 25,5 միլիարդ դոլարը
14:08 Մի հատ հանգստացի՛, էլի. Սյուզաննա Մելքոնյանը՝ Արման Ծառուկյանին
17:07 Կառավարության պաշտոնական կայքից Գարիկ Բոշյանի կենսագրությունը ջնջված է
21:54 Մենք աջակցում ենք Ադրբեջանի ինքնիշխանությանը, երկար ժամանակ անց Հայաստանի հետ վերականգնել ենք կապերը. Զելենսկի
09:02 Օջախապետության փոխվարչապետը. ինչ անում է, երեխեքի համար է անում
23:58 Ծաղիկ Ռուբոյին պատկանող Reebok Sports Club Armenia-ից երիտասարդ աղջիկ է տեղափոխվել հիվանդանոց, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
18:37 Մինչ բոլորը սպասում են նրա հարսանիքին, Ռաֆայել Երանոսյանը մասնակցում է ուրիշների հարսանիքներին
16:14 Իշխանազավթման էդ պահին Ձեր զգացողությունները ինչպիսի՞ն են եղել․ Ղազարյանը՝ Կոնջորյանին
21:30 Թալեբին հետևեք, և խաղաղություն կլինի