Ներքին Տեսանյութ 11 ամիս առաջ - 18:09 24-09-2025

Միքայել Սրբազանին մինչև ընտրությունները փակի տակ են պահելու․ Արա Զոհրաբյան

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի պաշտպանական կողմը կանխատեսում է, որ սրբազանին անազատության մեջ են պահելու մինչև 2026թ․ խորհրդարանական ընտրությունները։

Այդ մասին մեղադրական վերդիկտի հրապարակումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Սրբազանի պաշտպան Արա Զոհրաբյանը։

«Մենք կանխատեսում ենք, որ լրացուցիչ դատալսումների ժամանակ մեղադրող կողմն ազատազրկման հետ կապված պատիժ է միջնորդելու։ Դատարանն էլ այնպիսի չափով է տալու, որ Միքայել Սրբազանին մինչև ընտրություններ պահի փակի տակ։ Եթե մարդը կոչ չի արել, բայց ասում են՝ արել ես քրեորեն արգելված կոչ․․․ Կոչն անում են կա՛մ ներկայով, կա՛մ ապագայով, չես կարող կոչն անցյալով անել, իսկ սրբազանը խոսել է անցյալի մասին»,- ասաց Զոհրաբյանը։

Նրա խոսքով՝ այս պայմաններում, երբ ակնհայտ անմեղ մարդուն մեղավոր են ճանաչում, չի կարելի սպասել արդարադատություն այս դատավորից։

«Դատավորը երբ սկսեց խոսել իր երերուն ձայնով, ակնհայտ էր, որ այդ մեղադրական վերդիկտն է կայացնելու»,- նշեց Զոհրաբյանը։

Սեպտեմբերի 29-ին լինելու են լրացուցիչ դատալսումներ, որի ժամանակ քննարկվելու է պատիժ կիրառելու հարցը, այսինքն՝ մեղադրողը պետք է պատժի տեսակի և չափի մասին միջնորդություններ ներկայացնի:

Վերդիկտից հետո կայացվելու է դատավճիռ։ Պաշտպանները բողոքարկելու են այն։

Ամենից շատ դիտված

23:18 Հայտնի են Արման Ծառուկյանի հաջորդ մենամարտի օրն ու մրցակիցը
23:39 Սյունիքն Իրանի համար այլևս սեփական աշխարհաքաղաքական անվտանգության կարմիր գիծ է. Այվազյան
09:00 Վարչապետի աշխատակազմի համար չիրը նաև հուշանվեր է
13:30 Աշխատավարձի բարձրացումը չի փրկի ՔՊ-ականին, նա նույն չարը կմնա
23:56 Ադրբեջանական կողմը հետաձգել է հայ և ադրբեջանցի փորձագետների հանդիպումը Երևանում
10:27 «Մանկական Եվրատեսիլում» Հայաստանը ներկայացնող Naré-ն Էկոնոմիկայի նախկին նախարարի դուստրն է
17:32 Շամլուղում կատուներ պահող Գայանեի հանդեպ հալածանքները շարունակվում են
16:00 20 րոպե ուշանալու համար «Երևան Սիթիի» անվտանգության պետը ծեծի է ենթարկել իր աշխատակցին
11:23 Արարատ Միրզոյանը նշանակվել է ԱԺ-ում ԹՐԻՓՓ-ի քննարկման հարցով կառավարության ներկայացուցիչ
17:04 Ինչո՞ւ անցավ գլուխը դնել ցավի տակ և ավելորդ դժգոհություններ առաջացնել, եթե բոլորը գոհ են. Ռուբեն Հայրապետյան