ԱՄՆ-ում ոստիկանները կանգնեցրել են Մակրոնի ավտոշարասյունը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ավտոշարասյան համար փողոցները փակող ոստիկանները սխալմամբ կանգնեցրել են նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին ուղեկցող շարասյանը: Նախագահը դուրս է եկել ավտոմեքենայից ու զանգահարել Թրամփին: