Տեսանյութ 9 ամիս առաջ - 19:12 22-09-2025

Չարենցավանում Եղիշե Չարենցի արձանը վերջապես մաքրվում է

1978 թվականի փետրվարի 1-ին Չարենցավանում հանդիսավորությամբ բացվեց մեծ պոետ Եղիշե Չարենցի հուշասրահը, որի մոտ տեղադրվեց Արա Շիրազի կերտած թուջե արձանը։

Անցան տարիներ, և մի խելոքի մտքով անցավ թարմացնել այն ու վրձինը ձեռքն առնելով՝ «պոլի» ներկով ներկեց ոչ միայն կիսանդրին, այլև տուֆե պատվանդանը։

Այս խայտառակությանն անդրադարձել է նաև Oragir.News-ը։

Վերջապես, տարիներ անց, հուշասրահի վերանորոգման հետ զուգահեռ, կատարվում են արձանն ու պատվանդանը ներկից մաքրելու աշխատանքներ։

Նշենք, որ հոկտեմբերի 5-ին Չարենցավանում նշվելու է քաղաքի օրը։ Այդ օրն էլ այցելուները հնարավորություն կունենան կրկին տեսնել արձանն ու պատվանդանը՝ կարգի բերված վիճակում։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված