Միտք Ներքին 1 տարի առաջ - 11:56 22-09-2025

ՊԵԿ-ը տարեկան հարյուրավոր միլիոն դրամների վնաս է հասցնում մեր տնտեսությանը․ Վահրամ Միրաքյան

Գործարար, մարքեթոլոգ Վահրամ Միրաքյանի ֆեյսբուքյան գրառումը.․ «ՊԵԿ-ը տարեկան հարյուրավոր միլիոն դրամների վնաս է հասցնում մեր տնտեսությանը։ Խոսքը բիզնեսի նկատմամբ ՊԵԿ-ի որդեգրած ահաբեկչական ստուգումների ռազմավարության մասին չէ, որտեղ վնասը հաճախ անուղղակի է, այլ շատ ուղղակի ու կոնկրետ։ Ես կասեի՝ չափելի վնասի մասին է, որը ՊԵԿ-ը հասցնում է մեր տնտեսությանը իր «Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգի»՝ e-Invoicing-ի միջոցով։

Գրեթե ամեն ամիս, հիմնականում ամսի 17-22-ի հատվածում, e-Invoicing-ը սկսում է հաճախակի չգործել կամ գործել շատ վատ ու դանդաղ՝ ժամերով, երբեմն՝ ողջ օրը։ Եվ արդեն տարիներ են, ինչ նույն խնդիրը կա, ու ՊԵԿ-ը ի վիճակի չէ լուծելու այն։

Երբ e-Invoicing-ը չի գործում, դա նշանակում է, որ սառեցվում են այդ համակարգի միջոցով արվող ամբողջ հանրապետության գործարքները, փոխանցումները, հաշվետվությունների ներկայացումները և այլն։ Իսկ արագությունը չափազանց կարևոր հանգամանք է տնտեսության համար, որովհետև։

Ինչո՞ւ է արագությունը կարևոր։

1. Տրանսակցիոն ծախսեր․ տնտեսագիտության մեջ հայտնի է՝ որքան արագ է տեղի ունենում գործարքը (ֆինանսական, իրավական, լոգիստիկ), այնքան ցածր են դրա «transaction cost»-երը։ Ցածր ծախսը = ավելի շատ գործարքներ։
2. Փողի շրջանառության արագություն (velocity of money)․ եթե փողը արագ է պտտվում, նույն քանակի դրամը ավելի մեծ ՀՆԱ է ստեղծում։ Սա բազային մակրոտնտեսական բանաձև է։ IMF-ի տվյալներով՝ velocity of money-ի 10% արագացումը բերում է ՀՆԱ-ի միջինում 2–3% աճի։
3. Արագությունն իրականում նաև մրցակցային առավելություն է․ այն երկրները, որոնք ապահովում են արագ գործարքներ և կանխատեսելի համակարգ, գրավում են ավելի մեծ ներդրումներ, բիզնեսներն ավելի լոյալ են ու վստահում են պետական համակարգին։

Եթե հաշվենք, թե տարին քանի ժամ չի գործում ՊԵԿ-ի e-Invoicing-ի ծրագիրը, հետո հասկանանք, թե մեկ ժամում ինչքան ՀՆԱ է գեներացվում ՀՀ-ում, կարելի է մոտավոր հաշվել, թե ինչքան վնաս է հասցնում ՊԵԿ-ը Հայաստանի ՀՆԱ-ին։ Ասեմ, որ բավական մեծ թիվ ենք ստանալու։

Ես անձամբ ժամանակ առ ժամանակ տուժում եմ ՊԵԿ-ի հաշվետվությունների համակարգի չգործելու պատճառով:
Այս հարցում նույնպես ՊԵԿ-ը միակողմանի դիկտատորի դիրքերից է հանդես գալիս, քանի որ եթե հարկատուն, օրինակ, ուշացնում է հարկ վճարելը, ապա մեխանիկորեն ամեն օր տույժ է գրանցվում։ Բայց ՊԵԿ-ի անգործության հետևանքով առաջացած խնդիրների դեպքում ոչ ոք պատասխանատու չէ։ Երբ հարկատուն սխալ է անում, ՊԵԿ-ն անմիջապես խստագույնս պատժում է, բայց երբ ՊԵԿ-ի հաշվետվությունների համակարգը չի աշխատում ու գործատուն ստիպված է իր աշխատակիցներին արտաժամյա վճարել, որ գիշերը կամ շաբաթ-կիրակի գան աշխատեն, մեծ վնասներ է կրում գործարքների ուշացումից՝ ՊԵԿ-ը ոչ մի պատասխանատվություն չի կրում։

Վերջերս ՊԵԿ-ը սկսել է մեկ-մեկ ներողություն խնդրել իր համակարգի չաշխատելու համար։ Առաջարկում եմ գործարարներն էլ տուգանելու փոխարեն ներողություն խնդրեն սխալ հարկեր հաշվելու, հաշվետվությունների ուշացումների կամ այլ խախտումների համար, որ հավասար ու արդար մոտեցում լինի։

Թե՞ բոլորը հավասար են արդարության առաջ, բայց որոշներն ավելի հավասար են»։

Ամենից շատ դիտված

22:47 Վարորդը 13-ամյա երեխային իջեցրել է ավտոբուսից ու թողել անծանոթ կանգառում՝ մեն-մենակ․ քաղաքացին դիմել է Ավինյանին
18:41 Սևանում՝ բնակելի շենքի հետնամասում կայանված ավտոմեքենայում, հայտնաբերվել է տղամարդու մարմին
15:00 Ընդդիմադիրի մահը բանտում, ինքնասպանություն զորամասում, Փաշինյանի այցը Փարիզ, Մասիսում հայ-իրանական բախում. Ամփոփ լուրեր
16:26 Կալանքը վերածվում է պատժամիջnցի, երբ դրա կիրառումն արդարացված չէ. «Ծառուկյանի և այլ քաղբшնտարկյալների պաշտպանության խորհուրդ»
22:12 Վիճակագրությունը խեղաթյուրում են, որ տուբերկուլյոզի կաբինետները փակեն
20:05 Արսեն Գևորգյանի մահը դարձավ անչափ ցավալի կnրուստ․ պատասխանատուները չեն կարողանալու խուսափել պատժից
19:47 Ծեծկռտուք՝ Արագածոտնի մարզում․ մասնակիցների թվում են մայրն ու որդին՝ մի կողմից, 87-ամյա պապիկը որդիների և թոռան հետ՝ մյուս կողմից
22:26 ՀԷՑ ՓԲ ընկերության կառավարչի՝ Հ1-ի եթերում արտահայտած «ֆանտաստիկ» ստերին կանդրադառնամ մի փոքր ուշ. Դավիթ Ղազինյան
09:00 Թմրանյութ, բնակարան, ավտոմեքենա․ 10 դատական հայցերը գուցե ավելանան
18:24 Արտառոց դեպք՝ Էջմիածնում. քոլեջի ուսանողուհին դանակով հարվածել է ավագ դպրոցի աշակերտուհուն