Ուղիղ եթեր
Ներքին Միտք 10 ամիս առաջ - 20:09 19-09-2025

Փոքր վարկեր են. ՌԴ-ի նկատմամբ ՀՀ-ի պարտքը մեծ չէ

2023-ի դեկտեմբերի դրությամբ՝ Հայաստանը Ռուսաստանին պարտք էր 280 մլն դոլար, որը համարժեք է 112 մլրդ դրամի։ Ըստ Ֆինանսների նախարարության պաշտոնական տվյալների՝ պարտքը գոյացել է ՌԴ-ից վերցված երեք վարկերից։ ՀՀ-ն 2015 թվականին ՌԴ-ից 270 մլն դոլարի վարկ է ստացել ատոմակայանի վերականգման ծրագրի համար, որի մնացորդը 2023-ի դրությամբ կազմել է 102 մլն դրամ։ ՀՀ-ն 2015-ին ՌԴ-ից ևս մեկ՝ 200 մլն դոլարանոց վարկ է վերցրել՝ զենքեր ձեռք բերելու համար։ Այս վարկի մնացորդը 2023-ին 80 մլն դոլար է եղել։ Նույն նպատակով ՌԴ-ն 100 մլն դոլարի վարկ էլ տվել է 2017-ին, որի մնացորդը 2023-ին կազմել է 97 մլն դոլար։

Oragir․News-ի խնդրանքով ԿԲ նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը անդրադարձավ հետևյալ հարցերին՝ հնարավո՞ր են նոր «Գույք պարտքի դիմաց» գործարքներ՝ ՀՀ-ի և ՌԴ-ի միջև, և ինչո՞ւ ՀՀ-ն խնդիր չի դնում ազատվելու ռուսական պարտքից։

«Անկեղծ ասած դժվարանում եմ ասել։ Միայն կարող եմ նշել, որ էդպիսի մեծ պարտավորություններ Ռուսաստանի նկատմամբ չկան։ Որպես պետական պարտք, այդ իմաստով, չկա։ Հնարավոր է՝ մի քանի ձեռնարկություններ լինեն, էն էլ՝ ի՞նչ պիտի լինի։ Ռուսաստանի հետ էական պարտավորություններ չունենք․ երկու հատ մանր վարկեր են։ Էն էլ՝ մի փոքր մասն է մնացել․ դա մի մեծ խնդիր չէ, էսպես ասեմ»,- պաստասխանեց Բագրատ Ասատրյանը։

Հիշեցնենք, որ 2002-ի հուլիսին «Գույք պարտքի դիմաց» առաջին ծրագրով 98 մլն դոլար պարտքի դիմաց Հայաստանը Ռուսաստանին հանձնեց 5 խոշոր ընկերություն՝ Հրազդանի ջերմակայանը (առանց 5-րդ էներգոբլոկի), «Մարս» գործարանը և 3 ընկերություն՝ Նյութաբանության գիտահետազոտական և արտադրական ձեռնարկությունը, Երևանի կառավարման ավտոմատացված համակարգերի և Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտները: 2002 թվականի սեպտեմբերին «Գույք պարտքի դիմաց» երկրորդ ծրագրով հայկական կողմը, չկարողանալով մարել ատոմակայանի վառելիքի մատակարարումների դիմաց կուտակված 32 մլն դոլարի պարտքը, ռուսական կողմին զիջեց Հրազդան-Սևան հիդրոկասկադն իր ընդհանուր 560 Մվտ հզորությամբ (7 ՀԷԿ-երով)։

Նշենք նաև, որ օրեր առաջ Վրաստանը ամբողջությամբ մարել է Ռուսաստանին ունեցած արտաքին պարտքը։ Ռուսաստանից բացի՝ Վրաստանը մարվել է նաև Ադրբեջանի, Թուրքիայի, Ղազախստանի, Հայաստանի, Իրանի և Նիդերլանդների պարտքերը։ Վրաստանի պետական ընդհանուր պարտքը օգոստոսի դրությամբ կազմել է ավելի քան 10 միլիարդ դոլար։

Ամենից շատ դիտված

09:01 Սասուն Միքայելյանի բիզնես «հանճարը». գազալցակայանն իբր վնասով է աշխատում
23:58 Ծաղիկ Ռուբոյին պատկանող Reebok Sports Club Armenia-ից երիտասարդ աղջիկ է տեղափոխվել հիվանդանոց, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
21:54 Մենք աջակցում ենք Ադրբեջանի ինքնիշխանությանը, երկար ժամանակ անց Հայաստանի հետ վերականգնել ենք կապերը. Զելենսկի
18:37 Մինչ բոլորը սպասում են նրա հարսանիքին, Ռաֆայել Երանոսյանը մասնակցում է ուրիշների հարսանիքներին
21:30 Թալեբին հետևեք, և խաղաղություն կլինի
22:00 Պետպատվերով՝ բժիշկը չկա, փողով՝ վիրաբույժը պատրաստ է. քաշքշուկ «Միքայելյան» հիվանդանոցում
21:07 Oragir.News-ի անդրադարձից հետո ՔՊ-ական տնօրենը չի վերցնելու ավագանու մանդատը
10:05 Խոշոր միջոցների հաշվին կասկածելի եղանակով իրականացրել է չհիմնավորված գնում․ Դեմոյան
19:38 Հարսանիքից առաջ․ Անահիտ Կիրակոսյանի դուստրը ցույց է տվել հարսի պարի փորձը
20:28 Շնորհակալ եմ վստահության համար. Արարատ Միրզոյանը վերանշանակվել է ՀՀ ԱԳ նախարար