Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 9 ամիս առաջ - 23:38 18-09-2025

Անահիտն ասեց` գաղափարներ ես պարտադրում. ինչու է «Իլիկ»-ը չեղարկել ՄԵՆՔ ակումբի հանդիպումը

«Ո՞նց անենք, որ ընտրություններում հաղթի ոչ թե Նիկոլի թիմը, այլ ՄԵՆՔ»․ հենց այս վերնագրի պատճառով «Իլիկ» սրճարանը չեղարկել է բանաստեղծ Մարինե Պետրոսյանի նախաձեռնած ՄԵՆՔ ակումբի հերթական հավաքը։

Oragir.News-ը զրուցել է բանաստեղծ Մարինե Պետրոսյանի հետ, փորձել է պարզել, թե ինչու է սրճարանի սեփականատերը նման որոշում կայացրել, և ինչ քայլեր է պատրաստվում ձեռնարկել ՄԵՆՔ ակումբը։

Մարինե Պետրոսյանը հայտնում է, որ հավաքը նախատեսված էր հենց այսօր։ ՄԵՆՔ-ը ոչ ավանդական ակումբ է, այն կազմված է «կորիզից», որը պարբերաբար հավաքվում է հիմնականում «Իլիկում»:

Հավաքների ընթացքում Պետրոսյանը թեմատիկ տեքստ է կարդում, ապա սկսվում է քննարկումը՝ երբեմն հասարակական-քաղաքական, երբեմն մշակութային բանավեճերի տրամաբանությամբ։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված