Արտաքին 10 ամիս առաջ - 19:32 18-09-2025

Թուրքիան, Ալժիրը և Անգոլան կփոխանակվեն ֆինանսական հետախուզական տվյալներով

Թուրքիայի գանձապետարանի և ֆինանսների նախարարության ֆինանսական հանցագործությունների հետազոտության խորհրդի վարչութունը (MASAK) փոխըմբռնման հուշագիր է կնքել Ալժիրի ֆինանսական հետախուզության մշակման մարմնի (FIPU) և Անգոլայի ֆինանսական հետախուզության մարմնի (FIU ANGOLA) հետ։

Փոխըմբռնման հուշագրով կողմերը կհամագործակցեն «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման վերաբերյալ» ֆինանսական հետախուզական տվյալների փոխանակման հարցում։

Նշվում է, որ վերոնշյալ մարմինները միմյանց կտրամադրեն հնարավորինս լիարժեք տեղեկություն։

Որոշումը հրապարակվել է Թուրքիայի «Resmi Gazete» պաշտոնական տեղեկագրում։

Ermenihaber

Ամենից շատ դիտված

19:22 Դիմորդների պակա՞ս, թե՞ սխալ քաղաքականություն. պետությունը օդից վերցրած թվերով է տեղերը բաշխում
09:46 Ռեկորդային հարձակում. ՌԴ-ն 1 ժամում մոտ 40 բալիստիկ հրթիռ է արձակել Կիևի ուղղությամբ
20:22 Հրայր Թովմասյանն ընդդեմ ՀՀ-ի գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
23:40 Նիկոլիզմի բուն էությունն ազատությանը հակոտնյա լինելն է․ Ռուբեն Մելիքյան
19:38 Ռուսաստանի տնտեսությունը մոտավորապես Տեխաս նահանգի չափ է․ ԿՀՎ տնօրեն
09:37 «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ ջրասուզակը գետից դուրս է բերել մեկ մարմին
19:08 Մոսկվայում վարորդներին հորդորել են կենդանիներին և երեխաներին մեքենայում չթողնել
18:27 ՌԴ-ն պատրաստ է աջակցել Բաքվին և Երևանին հումանիտար հարցերի լուծման գործում․ Լավրով
20:40 Պայթյուն և խոշոր հրդեհ՝ Երևանի Վիլնյուսի փողոցի էլեկտրաենթակայաններից մեկի մոտ
11:25 Արման Ծառուկյանն արձագանքել է Քովինգթոնից կրած պարտությանը