Ուղիղ եթեր
Ներքին Խոսք Տեսանյութ 9 ամիս առաջ - 21:03 17-09-2025

«Զանգեզուրի միջանցք»-ի գեղեցիկ փաթեթավորմամբ հանձնումը․ Թրամփը ՀՀ-Ադրբեջան կոնֆլիկտում միջնորդ չէ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սոցցանցի իր էջում հրապարակել է օգոստոսի 8-ին Սպիտակ տանը իր, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի լուսանկարը։ Հարց է առաջանում՝ ինչու է Թրամփը հիմա հրապարակում լուսանկարները, ինչ ակնարկ կա իրականում սրանում, և արդյոք սա խոսում է ռուսական ազդեցության գոտուց դուրս մնալու մասին։

Այս մասին Oragir.News-ը զրուցեց քաղաքագետ Երվանդ Բոզոյանի հետ, ով իր խոսքում նշեց․ «Խնդիրն այն է, որ հայ հասարակությունը չի հասկանում, որ Թրամփի միջանցքի հետ կապված առաջարկը արված է Հայաստանի ղեկավարի կողմից, բու նման բանակցություններ եղել են նախորդ վարչակազմի կողմից ևս։

Այդ բանակցությունները, պարզվում է, շուտ են եղել, այսինքն՝ նույնիսկ Բայդենի վարչակազմի ժամանակ են եղել, այն ժամանակվա վարչակազմը փորձել է որոշակի փոխզիջումային տարբերակ գտնել Ադրբեջանի հետ, այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի հետ կապված, բայց Ադրբեջանը մերժել է։ Այս ամեն ինչը մենք իմանում ենք, երբ Բայդենի վարչակազմի կարկառուն ներկայացուցիչ Օբրայենը դրա մասին արդեն հրապարակավ խոստովանում է։ Թրամփի համար այս տարածաշրջանը 3-րդ-ական, 4-րդ-ական խնդիր է, իր համար կարևոր է, որպեսզի ինքը իր ընտրողների մոտ ցույց տա, որ ինքը խաղաղասեր նախագահ է, ինքը հաշվել է, որ ինքը 6 պատերազմներ է կանգնեցրել, այդ թվում նաև հայ-ադրբեջանական։

Այսինքն՝ իր համար դա ստատիստիկա է։ Իրեն հետաքրքիր չէ ո՛չ Հայաստանը, ո՛չ Ադրբեջանը։ Ավելին կարող եմ ասել, եթե դուք ուշադրություն դարձնեք այդ համաձայնագրի շուրջ Թրամփի, այսպես ասած, կարգավիճակը՝ դիտորդի կարգավիճակը։ Այսինքն՝ ինքը վկայի կարգավիճակ ունի, ինքը երաշխավորի կարգավիճակ չունի, ինքը պարզապես վկայի դեր է կատարում։ Այսինքն՝ ինքը չի ուզում մխրճվի հայ-ադրբեջանական դարավոր հակամարտության մեջ, ինքը պարզապես վկայի ֆունկցիա է վերցնում։ Եթե վաղը մյուս օրը ինչ-որ խնդիր լինի, ինքը ոչ մի պատասխանություն չի կրելու։ Այսինքն՝ իրեն սկուտեղի վրա տվել են նվեր, որպեսզի ինքը հռչակվի որպես խաղաղության նախագահ»։

Քաղաքագետը նաև նշեց․ «Փաշինյանի նպատակը Զանգեզուրի միջանցքը հանձնել էր, ուստի հայ-ամերիկյան իրական գործընկերություն հնարավոր չէ։ Այս ամենը մի նպատակ է հետապնդում՝ տարածքների փաթեթավորված հանձնում գեղեցիկ անուններով»։

Իսկ հարցին՝ թե արդյոք կա նպատակ Ռուսաստանին գոտուց դուրս մղելու, քաղաքագետը պատասխանեց․ «Ռուսաստանի ազդեցության գոտուց դուրս մնալու հարցը հետևյալն է․ Թուրքիան է փորձում ակտիվ դերակատարում ունենալ, ինքը զգուշավոր է փորձում է հասկացնել, որտեղ վախենում է, որ բացի այդ կոնֆլիկտի մեջ չմտնի Ռուսաստանի հետ, սակայն ինքը արդեն մխրճված է։ Ռուսաստանի ազդեցությունը փուլ առ փուլ թուլանում է։ Ամեն դեպքում ֆորմալ իմաստով Հայաստանը դեռ ՀԱՊԿ-ի անդամ է, ԵԱՏՄ անդամ է և այստեղ ռուսական ռազմաբազա կա։ Հիմա իրենք ամեն ինչ անում են, որ այդ կառույցները վերացնեն Հայաստանում, որպեսզի հանգիստ արդեն կոշտ ձևով, ինչպես օրինակ քրդերին է վերաբերվում, այնպես էլ վերաբերի Հայաստանին»։

Տեսանյութ:

Ամենից շատ դիտված

12:21 Չնայած ցավին՝ նրանք չեն հանձնվում. Գոռ Հակոբյանի հրապարակումը հիվանդասենյակից
08:25 1 զոհ, 11 վիրավոր. Արագածոտնի մարզում բախվել են մարդատար «Գազել»-ն ու բեռնատար «ԶԻԼ»-ը
09:00 Բառարանային «հեղաշրջում»․ ինչպես է ԿԿՀ֊ն սրբագրում վարչապետի ատելության խոսքը
08:35 Ինչո՞ւ Հայաստանը չի արգելում ռուսական որոշ ապրանքատեսակների մուտքը մեր երկիր․ Թաթուլ Հակոբյան
22:43 Ձեր տված յուրաքանչյուր ձայն ինձ համար արժեք է. դա վստահություն է, որը պարտավորեցնում է. Թաթոյան
14:46 Ջրասուզակները ու փրկարարները 8-րդ օրը Փամբակ գետում հայտնաբերեցին որոնվող 13-ամյա աղջնակի մարմինը
10:43 8-րդ օրն է՝ Փամբակ գետում որոնում են 13-ամյա աղջկան
13:00 Ինչու խաբեցին, «գցեցին» ռուսամետ 3 ուժերին
10:29 3 քաղաքացու վիճակը ծայրահեղ ծանր է, 5-ի վիճակը՝ ծանր․ ԱՆ-ն մանրամասներ է հայտնում վթարից տուժածների մասին
15:22 Խորեն Լևոնյանի կինը հրապարակել է ամուսնու և փոքրիկի ջերմ լուսանկարը