Արտաքին 1 տարի առաջ - 19:47 17-09-2025

Եվրամիությունը կասեցրել է ֆինանսական աջակցությունը Իսրայելին

Եվրոպական հանձնաժողովը (ԵՀ) սեպտեմբերի 17-ին հայտարարել է Իսրայելին տրամադրվող օգնությունը դադարեցնելու որոշման մասին՝ այն հիմնավորելով իսրայելա-պաղեստինյան հակամարտության սրմամբ:

ԵՀ տարածած հաղորդագրությունում նշվում է, որ արգելքը չի առնչվում միայն քաղաքացիական հասարակությանը և «Յադ Վաշեմ» հիշատակի կազմակերպությանը հատկացվող աջակցությանը:

ԵՀ հաղորդագրությունում ընդգծվում է, որ որոշումը վերաբերում է, մասնավորապես, 2025-2027 թվականների համար նախատեսված տարեկան հատկացումներին, ինչպես նաև Իսրայելի հետ ինստիտուցիոնալ համագործակցության ընթացիկ նախագծերին ու ԵՄ-Իսրայել տարածաշրջանային համագործակցության մեխանիզմի շրջանակներում ֆինանսավորվող ծրագրերին։

Բրյուսելում հստակեցրել են, որ Եվրամիությունը Իսրայելին ֆինանսական աջակցություն է տրամադրում հարևանության, զարգացման և միջազգային համագործակցության «Գլոբալ Եվրոպա» գործիքի շրջանակներում՝ միության 2021-2027 թվականների երկարաժամկետ բյուջեի մասով։ Ըստ այդմ, Իսրայելը 2025-2027 թվականներին տարեկան պետք է ստանար միջինում 6 միլիոն եվրո։

Միաժամանակ, ԵՄ-ն կդադարեցնի ինստիտուցիոնալ համագործակցության նախագծերի իրականացումը, ներառյալ գործընկերային ծրագրերը և ԵՄ-Իսրայել տարածաշրջանային համագործակցության մեխանիզմի շրջանակներում իրականացվող նախագծերը, որոնք գնահատվում են շուրջ 14 միլիոն եվրո։

Համապատասխան առաջարկը ներկայացվել է Իսրայելի կողմից ասոցացման համաձայնագրի 2-րդ հոդվածի պահպանման ստուգումից հետո: Պարզվել է, որ Իսրայելի կառավարության գործողությունները մարդու իրավունքների և ժողովրդավարական սկզբունքների հարգման վերաբերյալ հիմնարար դրույթների խախտում են»։ Ըստ Եվրահանձնաժողովի՝ դա ԵՄ-ին իրավունք է տալիս միակողմանիորեն կասեցնել համաձայնագիրը։

Հայտնաբերված խախտումը վերաբերում է Իսրայելի ռազմական միջամտությունից հետո Գազայի հատվածում սրընթաց վատթարացող մարդասիրական իրավիճակին, մարդասիրական օգնության շրջափակմանը, ռազմական գործողությունների ակտիվացմանը և Հորդանան գետի Արևմտյան ափին բնակավայրերի ծրագիրը առաջ մղելու Իսրայելի իշխանությունների որոշմանը, որն, ըստ Եվրահանձնաժողովի, ավելի է խաթարում երկու պետությունների համագոյության սկզբունքը:

Ամենից շատ դիտված

13:58 Գեղարքունիքում հարսանիքի մասնակից 2 անչափահաս «Ինֆինիտի»-ով վթարի է ենթարկվել․ կա մեկ զոհ, մեկ վիրավոր
11:20 28,650–ի փոխարեն` 88,650 դրամ. նոյեմբերի 14-ից հասանելի են կենսաչափական անձնագրերի՝ սեղմ ժամկետում տրամադրման ծառայությունները
14:20 Սիրուշոն և Լևոն Քոչարյանը Վարդուհի Վարդանյանի թոռների մկրտության կնքահայրն ու կնքամայրն են
17:55 Սիրուշոն լուսանկարներ է հրապարակել Վարդուհի Վարդանյանի թոռնուհիների մկրտությունից
17:45 Հաշվի չեմ առնում Զելենսկուն. նա մշտապես իր ինչ-որ խաղերն է խաղում. Լավրով
17:07 Պռոշյանում «Volkswagen»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել․ 18-ամյա աղջիկը մահացել է
18:41 Բանակցությունների վերջին փուլում «նոր գաղափարներ» են ի հայտ եկել․ Ջարեդ Քուշներ
23:46 Ծեծկռտուք Հ1-ում․ իրար են տվել Բորիս Մուրազին ու Հարություն Մկրտչյանը
12:19 Ինչու է նոր կենսաչափական անձնագիրը դարձել լայնարձակ գովազդի ենթակա մի «ապրանք». քաղաքագետ
20:00 Մամուլի ազատությունը Հայաստանում. ներկա իրավիճակը. Գևորգ Էմին-Տերյանի գործը. Nouvelles d'Arménie