Ներքին Միտք 1 տարի առաջ - 19:26 15-09-2025

Մենք ունենք խաղաղության հաստատման իրական ծրագիր․ Լևոն Զուրաբյան

ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը գրում է․

«Այն, ինչ Նիկոլ Փաշինյանը ներկայացնում է որպես ձեռք բերված խաղաղություն, իրականում` խաղաղության հաստատման հետ որևէ կապ չունեցող մեծ նախընտրական խաբեություն է և չի կարող անգամ դիտարկվել որպես խաղաղությանը հասնելու պլան` երեք հիմնարար պատճառով:

1․ Խաղաղության պայմանագիր ստորագրված չէ, Ադրբեջանը շարունակում է հրաժարվել այն ստորագրելուց հակառակ Հայաստանի կողմից արդեն իսկ կատարված հսկայական զիջումների: Թուրքիան չի բացում սահմանը, Ադրբեջանը շարունակում է խոշտանգել Արցախի ղեկավարներին և հայ ռազմագերիներին իր բանտերում և կառուցել քրեական մեղադրանքներ Հայաստանի դեմ:

2․ Վաշինգտոնյան պայմանավորվածությունները կրում են միակողմանի բնույթ, հաշվի չեն առնում աշխարհաքաղաքական օրեցօր հզորացող միավորման` ԲՌԻՔՍ-ի , այդ թվում մեր ռազմավարական դաշնակիցներ Ռուսաստանի ու Հնդկաստանի և ռազմավարական գործընկերներ Չինաստանի ու Իրանի շահերը: Նման միակողմանի կարգավորումը աշխարհաքաղաքական ռումբ է դնում խաղաղության հաստատման գործընթացի տակ` էապես բարձրացնելով Հայաստանի պրոքսի պատերազմի թատերաբեմ դառնալու վտանգները:

3․ Հայաստանի ղեկավարության կողմից կատարված զիջումները սպառնում են հայկական պետության ինքնության առանցքին: Ադրբեջանի ճնշման ներքո Անկախության հռչակագրից հրաժարումը և մեր պետական խորհրդանիշներից պատմական ինքնությանը վերաբերող բաղադրիչների հեռացումը հավասարազոր է սեփական պատմության և ազգային ինքնության ուրացմանը, ինչն ունի հայկական պետության թուլացման և ամլացման հեռահար նպատակներ:

Մեր խաղաղության պլանը նախատեսում է Զանգեզուրյան տրանսպորտային հանգույցի ստեղծում, աշխարհաքաղաքական գլխավոր խաղացողների հետ «Հայաստանյան դարի գործարքի» կնքում և նրանց մասնակցությամբ միջազգային կոնսորցիումի ստեղծում, որն ի լրումն և զուգահեռ TRIPP ծրագրով նախատեսված երկաթուղու, պետք է կառուցի և շահագործի Հյուսիս-Արևելք երկաթուղի, ավտոմայրուղի և օպտիկական մալուխով լայնաշերտ կապուղի:

Այս պլանը ունի հետևյալ առավելությունները.

1․ Նրա իրագործումը կբարելավի բալանսը տարածաշրջանում և կստիպի Ադրբեջանին հրաժարվել Հայաստանի վրա անվերջ ճնշումների և պահանջների քաղաքականությունից ու կբերի նրան խաղաղության պայմանագիրը ստորագրելու դաշտ:

2․ Հայաստանը աշխարհաքաղաքական առճակատման գոտուց կվերափոխի համագործակցության և զարգացման գոտի, ինչը կստեղծի կայուն ու տևական խաղաղության հեռանկարներ:

3․ Հայաստանը դուրս կգա փաստացի շրջափակումից և տնտեսական կույրաղիքի կարգավիճակից դուրս գալով, կդառնա համաշխարհային տնտեսության արագ զարգացող հաբերից մեկը ` ինչպես նաև բարձրացնելով իր կշիռը միջազգային քաղաքականության մեջ:

4․ Հայաստանը ստիպված չի լինի գնալ մեր ազգային ինքնությանը սպառնացող նվաստացուցիչ զիջումների, որոնք սպառնում են հայկական պետականության գոյությանը:

Այսպիսով, մենք առաջարկում ենք խաղաղության միակ իրական և իրատեսական պլանը ի տարբերություն Փաշինյանի կողմից «խաղաղության» անվան տակ ներկայացվող մեծ նախընտրական խաբեությանը»։

Ամենից շատ դիտված

14:00 Փաշինյանը սխալվում է, դարերի խաղաղ գոյակցություն չի եղել
11:50 «Ծաղիկ Ռուբո»-ին պատկանող Reebok Sports Club Armenia-ից հիվանդանոց տեղափոխված 26-ամյա աղջիկը, գիտակցության չգալով, մահացել է
12:40 Ես Փաշինյանին չեմ ներում, որովհետև նա ուներ հնարավորություն կանխելու պատերազմը, բայց չկատարեց այդ պատմական առաքելությունը
14:27 Հայտնաբերվել են «Վալենսիա» ռեստորանային համալիրից 53 մլն 500 հազար դրամ և 275 հազար ԱՄՆ դոլար հափշտակողները․ կասկածյալները հաշվապահն ու նրա որդին են
09:30 300 մեդալ` «Հաղթանակի նախարարության» համար
23:08 Ռուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ Լավրով
16:00 Ղարաբաղը Ադրբեջանի հողն է և ընդմիշտ այդպիսին կմնա. Էրդողան
10:01 Շղթայական ավտովթար՝ Երևանում. բախվել են «Kia»-ն, «Ford»-ը, «Toyota»-ն և թիվ 65 երթուղին սպասարկող ավտոբուսը
14:17 Փաշինյանը պատարագի է մասնակցել Ներքին Չարբախի Սուրբ Խաչ եկեղեցում
14:23 Գազանանոցից փախած «Թաթա» անունով կարապին բռնել են ու վերադարձրել կենդանաբանական այգի

Ձեզ գուցե հետաքրքրի