Արտաքին 8 ամիս առաջ - 18:24 12-09-2025

Կատարի դեմ հարձակումը պետք է սթափեցնի Նեթանյահուին հանդուրժողներին. Ֆիդան

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը Հռոմում Իտալիայի փոխվարչապետի և արտաքին գործերի նախարար Անտոնիո Տայանիի հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսում անդրադարձել է Իսրայելի կողմից Կատարի վրա ռմբակոծությանը:
Ֆիդանը շեշտել է, որ միջազգային հանրության օրակարգի գլխավոր հարցը Գազայում Իսրայելի կողմից իրականացվող «ցեղասպանությունն ու նրա տարածաշրջանային էքսպանսիոնիստական քաղաքականությունն է։ «Իսրայելը Դոհայում իրականացրած հարձակմամբ ևս մեկ երկրի ինքնիշխանություն խախտեց։ Այս ստոր հարձակման դեմ մենք ևս մեկ անգամ վերահաստատում ենք Կատարի հետ մեր լիակատար համերաշխությունը»,– հայտարարել է նա։
Ֆիդանի խոսքով՝ Կատարը խաղաղասեր արտաքին քաղաքականություն վարող և միջնորդական առաքելությունները հաջողությամբ իրականացնող երկիր է։ Նրա հաղորդմամբ, Իսրայելի քաղաքականությունը պետք է ստիպի սթափվել այն շրջանակներին, որոնք մինչ այժմ աչք են փակել Բինյամին Նեթանյահուի գործողությունների վրա։
«Միջազգային հանրությանը կոչ ենք անում ձեռնարկել անհրաժեշտ քայլեր Իսրայելի դեմ»,– ասել է Ֆիդանը՝ ողջունելով այն փաստը, որ վերջին շրջանում մի շարք արևմտյան երկրներ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ընթացքում հայտարարել են Պաղեստինյան պետությունը ճանաչելու մասին։
Թուրք նախարարը հիշեցրել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կմասնակցի ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի բարձր մակարդակի շաբաթին, որտեղ շարունակվելու են ջանքերը՝ մեղմացնելու պաղեստինյան ժողովրդի տառապանքները և գտնելու այս հարցի կայուն լուծումը։
Ֆիդանի խոսքով՝ միջազգային հանրության կողմից Իսրայելի վրա գործադրվող ճնշումը բավարար չէ և չի հասել զսպող մակարդակի։ «Այսօրվա դրությամբ Գազայում շարունակվում է սովի համակարգված կիրառմամբ իրականացվող ցեղասպանությունը։ Իսրայելի տարածաշրջանային էքսպանսիան և սպառնալիքները տարածաշրջանում օրեցօր աճում են»,– նշել է նա։
Նա ընդգծել է, որ միջազգային հանրային կարծիքի մեջ, թեև ուշացած, բայց նկատվում է լուրջ արթնացում, և այն ավելի արագ է առաջ ընթանում, քան միջազգային համակարգը։
«Մենք տեսնում ենք, որ Իսրայելի՝ տարիներ շարունակ միջազգային հանրության աչքի առաջ ստեղծած պատրանքը աստիճանաբար փլուզվում է։ Արդեն ի հայտ է գալիս նրա իրական դեմքն ու իսկական նպատակները»,– ասել է Ֆիդանը։

Նա հավելել է, որ ամբողջ աշխարհը ականատես է, թե ինչպես է Իսրայելը անխղճորեն ոտնահարում մարդկության համար սրբազան համարվող բոլոր կանոնները։ «Աշխարհը, հատկապես արևմտյան հասարակությունը, կանգնած է սեփական արժեքների հետ բախման առաջ»:

Ֆիդանի խոսքով՝ Իսրայելի «օկուպացիայի» և արևմտյան արժեքների միջև առաջացած հակասությունը կարող է շատ ավելի լուրջ հետևանքների հանգեցնել։

Նա կոչ է արել միջազգային հանրությանը և միջազգային համակարգին գործադրել ավելի մեծ ջանքեր։ Ֆիդանի պնդմամբ՝ Եվրամիությունն ու Միավորված ազգերի կազմակերպությունը պարտավոր են ավելի արդյունավետ որոշումներ ընդունել՝ Իսրայելի գործողությունները դադարեցնելու համար, հակառակ դեպքում արդեն իսկ խորը ճեղքեր ունեցող միջազգային համակարգը կարող է ամբողջությամբ կործանվել։

Ermenihaber

Ամենից շատ դիտված

18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին
23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
13:39 Նիկոլ Փաշինյանը հորդորեց Գուրգեն Սիմոնյանին ու Արամ Սարգսյանին դիմել ԿԸՀ՝ ընդդիմադիր կուսակցությունների գրանցումը չեղարկելու համար
14:01 27 տարի անց բացահայտվել է Արծրուն Մարգարյանի աղմկահարույց սպանությունը. ՔԿ