Արտաքին 1 տարի առաջ - 18:14 11-09-2025

Ուկրաինայի անվտանգության երաշխիքը ԵՄ-ին անդամակցությունն է․ Ֆինլանդիայի նախագահ

Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը հայտարարել է, որ Ուկրաինայի անդամակցությունը Եվրամիությանը երկրի անվտանգության հիմնական երաշխիքն է։ Այս մասին նա ասել է Ուկրաինա կատարած այցի ընթացքում՝ նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ համատեղ մամուլի ասուլիսում։

«Անվտանգության ամենաուժեղ երաշխիքը և Ռուսաստանի ռազմավարական պարտության ամենաուժեղ օրինակը Ուկրաինայի անդամակցությունն է ԵՄ-ին։ Իմ կարծիքով, դա տեղի կունենա ավելի արագ, քան թվում է։ Եթե մենք ցանկանում ենք Պուտինի պարտությունը, ապա Ուկրաինան պետք է վերջապես դառնա եվրոպական»,- ընդգծել է Ստուբը։

Նա նաև ընդգծել է Ուկրաինայի հետագա եվրոպական ինտեգրման ուղու կարևորությունը տարածաշրջանում կայունության և անվտանգության ամրապնդման առումով։

Ամենից շատ դիտված

14:00 Փաշինյանը սխալվում է, դարերի խաղաղ գոյակցություն չի եղել
11:50 «Ծաղիկ Ռուբո»-ին պատկանող Reebok Sports Club Armenia-ից հիվանդանոց տեղափոխված 26-ամյա աղջիկը, գիտակցության չգալով, մահացել է
12:40 Ես Փաշինյանին չեմ ներում, որովհետև նա ուներ հնարավորություն կանխելու պատերազմը, բայց չկատարեց այդ պատմական առաքելությունը
14:27 Հայտնաբերվել են «Վալենսիա» ռեստորանային համալիրից 53 մլն 500 հազար դրամ և 275 հազար ԱՄՆ դոլար հափշտակողները․ կասկածյալները հաշվապահն ու նրա որդին են
16:00 Ղարաբաղը Ադրբեջանի հողն է և ընդմիշտ այդպիսին կմնա. Էրդողան
09:30 300 մեդալ` «Հաղթանակի նախարարության» համար
14:17 Փաշինյանը պատարագի է մասնակցել Ներքին Չարբախի Սուրբ Խաչ եկեղեցում
14:23 Գազանանոցից փախած «Թաթա» անունով կարապին բռնել են ու վերադարձրել կենդանաբանական այգի
17:43 Համլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել Ֆրանսիայում
10:01 Շղթայական ավտովթար՝ Երևանում. բախվել են «Kia»-ն, «Ford»-ը, «Toyota»-ն և թիվ 65 երթուղին սպասարկող ավտոբուսը