Արտաքին 1 տարի առաջ - 11:22 11-09-2025

Լեհաստանը ՆԱՏՕ-ի դաշնակիցներից լրացուցիչ Patriot է խնդրել՝ ռուսական անօդաչուներից պաշտպանվելու համար

Լեհաստանի իշխանությունները ՆԱՏՕ-ի դաշնակիցներից լրացուցիչ հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) համակարգեր և անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարի տեխնոլոգիաներ են խնդրել այն բանից հետո, երբ ռուսական անօդաչու թռչող սարքերը ներխուժել են երկրի օդային տարածք, հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով իրազեկ աղբյուրներին։ Նրանց խոսքով՝ հարցը քննարկվել է Հյուսիսատլանտյան դաշինքի կանոնադրության չորրորդ հոդվածի շրջանակում Վարշավայի նախաձեռնած խորհրդակցությունների ժամանակ։

«Չեխիան, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան, Ֆինլանդիան և Մերձբալթյան երկրները՝ բոլոր դաշնակիցները պատրաստ են աջակցել և արդեն կոնկրետ հայտարարություններ են արել»,- բանակցությունների արդյունքներով հայտնել է Լեհաստանի պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոսինյակ-Կամիշը։ Նա նշել է, որ շվեդ գործընկեր Փոլ Յոնսոնից ստացել է «Լեհաստանին շտապ լրացուցիչօգնություն ուղարկելու մասին տեղեկություն, այդ թվում՝ ՀՕՊ միջոցներ և ավիացիա»։ Բացի այդ, նրա խոսքով, Նիդերլանդները Լեհաստանին կտրամադրեն Patriot համալիրներ, անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարի միջոցներ և 300 զինվորական։ Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Ջոն Հիլին, ով անօդաչուների ներխուժումն անվանել է «վտանգավոր, անխոհեմ և աննախադեպ», հայտարարել է, որ իր կառավարությունը գնահատում է, թե ինչպես կարող է օգնել Լեհաստանին։ Bloomberg-ի աղբյուրների համաձայն՝ տարբերակներից մեկը կարող է լինել երկիր վեց Typhoon կործանիչների վերադարձը, որոնք ընդամենը մի քանի շաբաթ առաջ տեղակայված էին Լեհաստանում՝ ՆԱՏՕ-ի օդային տարածքի պահպանման առաքելության շրջանակում։

Ռուսաստանի կողմից սեպտեմբերի 10-ի գիշերը Ուկրաինայի զանգվածային գնդակոծության ընթացքում առնվազն 19 ռուսական անօդաչու թռչող սարք է ներխուժել Լեհաստանի օդային տարածք։ Դրանք որսալու համար, բացի լեհական մարտական ավիացիայից, Ուկրաինայում լայնածավալ պատերազմի սկսվելուց հետո առաջին անգամ ներգրավվել են նաև ՆԱՏՕ-ի կործանիչներ։ Սակայն Հյուսիսատլանտյան դաշինքում հրաժարվել են հարձակումը համարել որպես հարձակում, հայտնել է Reuters-ի աղբյուրը։ Լեհաստանի իշխանությունները կիրառել են ՆԱՏՕ-ի կանոնադրության չորրորդ հոդվածը, որը նախատեսում է, որ դաշինքի անդամ պետությունները միմյանց հետ կխորհրդակցեն, եթե նրանց տարածքային ամբողջականությունը, քաղաքական անկախությունը կամ անվտանգությունը վտանգվի։

Վարշավայում Ռուսաստանի դեսպանատունը հայտարարել է, որ Լեհաստանը չի ներկայացրել ապացույցներ այն մասին, թե իբր ռուսական անօդաչու թռչող սարքեր են ներխուժել իր երկիր։ ՌԴ պաշտպանության նախարարությունը շեշտել է, որ Լեհաստանում թիրախների վրա հարվածներ չեն նախատեսվել և առաջարկել է խորհրդակցություններ անցկացնել լեհ գործընկերների հետ։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը միջադեպը քննարկել է լեհ գործընկեր Կարոլ Նավրոցկու հետ։ Դրանից հետո Լեհաստանի նախագահը հայտնել է, որ զրույցը ՆԱՏՕ-ի չորրորդ հոդվածի շրջանակում խորհրդակցությունների շարքի մի մասն էր։ «Այսօրվա բանակցությունները հաստատել են դաշինքի միասնությունը», - ընդգծել է Նավրոցկին։

Ամենից շատ դիտված

13:58 Գեղարքունիքում հարսանիքի մասնակից 2 անչափահաս «Ինֆինիտի»-ով վթարի է ենթարկվել․ կա մեկ զոհ, մեկ վիրավոր
11:20 28,650–ի փոխարեն` 88,650 դրամ. նոյեմբերի 14-ից հասանելի են կենսաչափական անձնագրերի՝ սեղմ ժամկետում տրամադրման ծառայությունները
14:20 Սիրուշոն և Լևոն Քոչարյանը Վարդուհի Վարդանյանի թոռների մկրտության կնքահայրն ու կնքամայրն են
17:55 Սիրուշոն լուսանկարներ է հրապարակել Վարդուհի Վարդանյանի թոռնուհիների մկրտությունից
17:45 Հաշվի չեմ առնում Զելենսկուն. նա մշտապես իր ինչ-որ խաղերն է խաղում. Լավրով
17:07 Պռոշյանում «Volkswagen»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել․ 18-ամյա աղջիկը մահացել է
18:41 Բանակցությունների վերջին փուլում «նոր գաղափարներ» են ի հայտ եկել․ Ջարեդ Քուշներ
23:46 Ծեծկռտուք Հ1-ում․ իրար են տվել Բորիս Մուրազին ու Հարություն Մկրտչյանը
12:19 Ինչու է նոր կենսաչափական անձնագիրը դարձել լայնարձակ գովազդի ենթակա մի «ապրանք». քաղաքագետ
20:00 Մամուլի ազատությունը Հայաստանում. ներկա իրավիճակը. Գևորգ Էմին-Տերյանի գործը. Nouvelles d'Arménie