Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 10 ամիս առաջ - 22:30 08-09-2025

Ինչ հաշվով էլ պարտվեն, բոլորը պետք է հեռացվեն․ Նիկոլից ա կախված, որ ՀՖՖ նախագահը չի գնում․ հարցում

Ֆուտբոլը վաղուց դարձել է հպարտության, հույսի ու հաճախ՝ հիասթափության աղբյուր։ Ամեն անգամ, երբ Հայաստանի ազգային հավաքականը դուրս է գալիս խաղադաշտ, հազարավոր հայեր իրենց սրտով, ձայնով ու հավատով կանգնած են նրանց կողքին։ Սակայն, տարիներ շարունակ տեսնելով նույն սխալների կրկնությունը, պարտությունները, թիմի անկայուն խաղերը՝ մարդկանց հույսը դառնում է հիասթափություն, իսկ հարցերը՝ պահանջներ։

Եվ այս պարտություններն ու հիասթափություններն են գլխավոր պահանջը, որ հայ ֆուտբոլասերները տևական ժամանակ է պահանջում են ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի հրաժարականը, նշելով, որ այս պարտությունների մեղավորը նա է։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Ի՞նչ հաշվով պիտի Հայաստանի հավաքականը պարտվի, որ ֆեդերացիայի նախագահն իրեն մեղավոր զգա»։

Հարցվածների մի մասը նշեց, որ ցանկացած հաշվի դեպքում ՀՖՖ նախագահը պետք է հեռացվի, որոշներն էլ ասացին, որ նա միակ մեղավորը չէ։

«Բայց Հայաստանի հավաքականը կարո՞ւմ ա ֆուտբոլ խաղա, չի կարում»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ պարտության դեպքում պետք է բոլորին հեռացնել։ «Ինչ հաշվով էլ, որ պարտվեն, հարկավոր ա հեռացնել բոլորին, ինչ իմանամ ինչի հրաժարական չի տալիս, դա Նիկոլից ա կախված»,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ Հայաստանի հավաքականում նորմալ խաղացող չկա։ «Ուր ա նորմալ խաղացող, բա պիտի պարտվենք։ Ռոնալդուն մենակ կարար խաղար, սաղ կամանդին կզցներ։ Միակ խաղացողը Մխիթարյանն էր, էն էլ յան տվեց»,- ասաց նա։

«Անհատական խաղ են խաղում, ոչ թե թիմային, դրա համար պարտվում ենք»,- պատասխանեց մեկ այլ հարցված։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

19:22 Դիմորդների պակա՞ս, թե՞ սխալ քաղաքականություն. պետությունը օդից վերցրած թվերով է տեղերը բաշխում
11:10 Կադիրովի կոշտ վերջնագիրը՝ արևմուտքին. չեչենական հատուկ ջոկատայինները պատրաստ են հարձակվել ՆԱՏՕ-ի երկրների վրա
15:22 Թոխմախի գերեզմաններում հայտնաբերվել է վերջույթները գրեթե ամբողջովին հոշոտված տղամարդու մարմին
17:00 Թեղուտի գործարքը կարող է փոխել ոչ միայն տնտեսությունը, այլև անվտանգության հաշվեկշիռը
14:15 «Վեոլիա Ջրի» դեմ խմբային հայցեր են սպասվում․ ջրի որակը չի համապատասխանում սահմանված չափանիշներին․ Արփինե Հովհաննիսյան
12:50 Գրիշա Ասատրյանի քույրը ցնցող անակնկալ է մատուցել եղբորը ծննդյան օրվա առթիվ
11:02 Երևանում՝ ոստիկանության ակադեմիայի մոտ, BAW-ը բախվել է երկաթե էլեկտրասյանը․ կան վիրավորներ
20:22 Հրայր Թովմասյանն ընդդեմ ՀՀ-ի գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
15:40 Wildberries-ի խոշորագույն պահեստի հրդեհից հետո Մոսկվայի մարզի երկինքը ծածկվել է թանձր ծխով
12:38 Ֆրանսիայի դեսպանատանն անցկացված միջոցառման հյուրերից մի քանիսը հայտնվել են հիվանդանոցում. Armat Media