Ուղիղ եթեր
Սպորտ 8 ամիս առաջ - 09:49 08-09-2025

«Grand Swiss Tournament 2025 Open»-ի 4-րդ տուրում հաղթանակ է տոնել միայն Շանթ Սարգսյանը

Հայաստանը ներկայացնող շախմատիստները շարունակում են ելույթները ՖԻԴԵ-ի «Grand Swiss Tournament 2025 Open» մրցաշարում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` դասական շախմատի այս մրցաշարում կայացել են 4-րդ տուրի պարտիաները:

Հայաստանից այս տուրում միայն Շանթ Սարգսյանն է հաղթանակ տոնել: Իրենց պարտիաները ոչ-ոքի են ավարտել Արամ Հակոբյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը:

Գաբրիել Սարգսյանն ու Հայկ Մարտիրոսյանը պարտություն են կրել։

Մրցաշարային աղյուսակի առաջատարը 3,5 միավորով Իրանի ներկայացուցիչն է: Շանթ Սարգսյանն ու Ռոբերտ Հովհաննիսյանը վաստակել են 2,5-ական միավոր: