Սպորտ 2 տարի առաջ - 10:37 19-11-2023

Հայաստանի շախմատի կանանց և տղամարդկանց թիմերը ԵԱ-ի 7-րդ տուրում հաղթանակ են տոնել

Հայաստանի շախմատի կանանց և տղամարդկանց թիմերը շարունակում են ելույթները Եվրոպայի թիմային առաջնությունում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մրցաշարի 7-րդ տուրում Հայաստանի տղամարդկանց ընտրանու մրցակիցը Հունգարիան էր: Հայաստանի թիմն առավելության հասավ 1,6-2,5 հաշվով:Հավաքականի կազմում հաղթանակ տոնեցին Հրանտ Մելքումյանը և Սամվել Տեր-Սահակյանը:Պարտություն կրեց Շանթ Սարգսյանը, իսկ Գաբրիել Սարգսյանը կիսեց միավորը:

Կանանց ընտրանին մրցում էր Էստոնիայի հետ և հաղթանակ տոնեց 2,5-1,5 հաշվով: Հայաստանի թիմի կազմում հաղթանակ տոնեցին Էլինա Դանիելյանը, Մարիա Գևորգյանը: Պարտվեց Լիլիթ Մկրտչյանը և իր պարտիան ոչ-ոքի ավարտեց Մարիամ Մկրտչյանը:

Շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունը տեղի է ունենում նոյեմբերի 11-20-ը՝ Չեռնոգորիայի Բուդվա քաղաքում: Մրցաշարը բաղկացած է 9 տուրից: Տղամարդկանց մրցաշարին մասնակցում է 38, իսկ կանանց մրցաշարին՝ 32 թիմ:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը