Արտաքին 1 տարի առաջ - 18:47 05-09-2025

Իսրայելը կտրականապես պատրաստ չէ թուրքական բանակի հետ պատերազմելուն. իսրայելցի գնդապետ

Իսրայելի զինված ուժերում շուրջ 20 տարի ծառայած, այժմ Երուսաղեմի ռազմավարության և անվտանգության ինստիտուտը ղեկավարող գնդապետ Էրան Լերմանը հայտարարել է, որ Իսրայելը Թուրքիայի հետ հնարավոր պատերազմին «կտրականապես պատրաստ չէ», ապա հույս հայտնել, որ այդ կետին «չեն հասնի»։

«Իսրայելական բանակը կտրականապես պատրաստ չէ ՆԱՏՕ-ի երկրորդն ամենամեծ բանակը հանդիսացող թուրքական բանակի հետ պատերազմելուն»,- ընդգծել է վերջինս։

Լերմանի խոսքով՝ թուրքական ցամաքային զորքերը «հսկայական» են, և Իսրայելը պետք է խուսափի նման բախումից։ Նա նաև ընդգծել է, որ Թուրքիայի պաշտպանական արդյունաբերությունը, մասնավորապես՝ «Bayraktar» ԱԹՍ-ները փոխել են տարածաշրջանում եղած ուժերի հավասարակշռությունը։

Լերմանը չի բացառել նաև, որ Իսրայելը Թուրքիայի վրա ազդեցություն ունենալու համար որպես գործիք կարող է օգտագործել Ադրբեջանին։

Ermenihaber

Ամենից շատ դիտված

13:58 Գեղարքունիքում հարսանիքի մասնակից 2 անչափահաս «Ինֆինիտի»-ով վթարի է ենթարկվել․ կա մեկ զոհ, մեկ վիրավոր
11:20 28,650–ի փոխարեն` 88,650 դրամ. նոյեմբերի 14-ից հասանելի են կենսաչափական անձնագրերի՝ սեղմ ժամկետում տրամադրման ծառայությունները
14:20 Սիրուշոն և Լևոն Քոչարյանը Վարդուհի Վարդանյանի թոռների մկրտության կնքահայրն ու կնքամայրն են
17:55 Սիրուշոն լուսանկարներ է հրապարակել Վարդուհի Վարդանյանի թոռնուհիների մկրտությունից
17:45 Հաշվի չեմ առնում Զելենսկուն. նա մշտապես իր ինչ-որ խաղերն է խաղում. Լավրով
17:07 Պռոշյանում «Volkswagen»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել․ 18-ամյա աղջիկը մահացել է
18:41 Բանակցությունների վերջին փուլում «նոր գաղափարներ» են ի հայտ եկել․ Ջարեդ Քուշներ
23:46 Ծեծկռտուք Հ1-ում․ իրար են տվել Բորիս Մուրազին ու Հարություն Մկրտչյանը
12:19 Ինչու է նոր կենսաչափական անձնագիրը դարձել լայնարձակ գովազդի ենթակա մի «ապրանք». քաղաքագետ
20:00 Մամուլի ազատությունը Հայաստանում. ներկա իրավիճակը. Գևորգ Էմին-Տերյանի գործը. Nouvelles d'Arménie