Ներքին 11 ամիս առաջ - 14:40 05-09-2025

Հոկտեմբերից զինապարտ քաղաքացիների բոլոր ծանուցումները կլինեն էլեկտրոնային

Վարժական հավաքների հաջորդ զորակոչից՝ հոկտեմբերից, զինապարտ քաղաքացիների բոլոր ծանուցումները կլինեն էլեկտրոնային, ԱԺ-ում ասաց ՀՀ պաշտպանության փոխնախարար Հրաչյա Սարգսյանը։

«Բոլոր քաղաքացիները, որոնք ունեն հանրային ծառայության համարանիշ և ID քարտեր, էլեկտրոնային փոստ, ծանուցումներին կարող են ծանոթանալ «Ազդարար» կայքի միջոցով։ Այսինքն՝ իրենց ID-ով նույնականացնելով` կարող են ստանալ ծանուցումը։ Զինկոմիսարիատում առկա հեռախոսահամարին կուղարկվի համապատասխան հաղորդագրություն, որ ունեք ծանուցում, սակայն ծանուցման բովանդակությունը կարող եք իմանալ փոստով»,– ասաց Սարգսյանը։

Եթե քաղաքացին 5 օրվա ընթացքում չի ծանոթանում իր ծանուցմանը, ապա ինքնաշխատ ձևով այդ ծանուցումն ուղարկվում է հաշվառման վայր։