2025-ի հոկտեմբերից ՀՀ-ում կգործի QR վճարումների միասնական համակարգ, բայց ոչ տրանսպորտում
copy image url

2025-ի հոկտեմբերից ՀՀ-ում կգործի QR վճարումների միասնական համակարգ, բայց ոչ տրանսպորտում

Ներքին 3 ամիս առաջ - 17:41 14-01-2025
2025 թվականի հոկտեմբերից Հայաստանում կգործի QR կոդերով վճարումների միասնական համակարգը։ Համապատասխան նորմատիվներն այսօր ընդունել է Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը:

Այժմ Հայաստանի մանրածախ առևտրում գործում են QR կոդերի միջոցով վճարումներ, սակայն յուրաքանչյուր օպերատոր (բանկեր կամ վճարային համակարգեր) օգտագործում է իր կոդը, որով հնարավոր է վճարել միայն իր հավելվածից: Կենտրոնական բանկի պահանջով, հոկտեմբերից նրանք բոլորը կօգտագործեն մեկ QR կոդ:

ԿԲ-ն պարզաբանում է, որ այս համակարգը չի գործելու հասարակական տրանսպորտում վճարումներ կատարելիս։